• 29 մարտ, 2024
     ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը կհյուրընկալի հերոսների 7 -13տ զավակներին, քույրերին և եղբայրներին

    ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը կհյուրընկալի հերոսների 7 -13տ զավակներին, քույրերին և եղբայրներին

    ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը երրորդ տարին անընդմեջ անվճար կհյուրընկալի Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների 7 -13 տարեկան զավակներին, քույրերին և եղբայրներին, ինչպես նաև Արցախից տեղահանված երեխաներին՝ ծնված 2010 - 2016 թթ.:
    Ճամբարի ողջ ընթացքում փոքրիկները բնության գրկում կվայելեն ամառային արձակուրդները, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչպես նաև կծանոթանան հայ ազգային պարերին, կզարգացնեն ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները:
    ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը գտնվում է գեղատեսիլ Հանքավանում և հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով երեխաների լիարժեք հանգիստն ապահովելու համար:

    Ճամբարի օրեր ՝ 

    • Օգոստոս 1-12, I փուլ
    • Օգոստոս 14-26, II փուլ

      AGBU Նաիրի ճամբար

    Մասնակցելու համար հետաքրքրված անձանց երեխաների հետ միասին խնդրում ենք մոտենալ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ (Մելիք-Ադամյան փ. 2/2) հինգշաբթի, մայիսի 25-ին՝ ժամը 14:00-17:00-ն:
    Անհրաժեշտ է ներկայացնել նաև երեխաների անձնագրերի կամ ծննդյան վկայականների պատճենները, երկուական անձնագրի լուսանկար (35 x 45 մմ) և բժշկական տեղեկանք երեխայի պարտադիր պատվաստումների վերաբերյալ:

     Հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանին՝ hduzian@agbu.org կամ 055 683 173:

    ՀԲԸՄ Facebook

    Գեղեցիկ և առողջ մաշկ՝ առանց ներարկումներ, Աննա Զուեվա

    Գեղեցիկ և առողջ մաշկ՝ առանց ներարկումներ, Աննա Զուեվա

    Նախորդը

    Լոգոպեդի, մանկական հոգեբանի, էրգոթերապիստի  անվճար խորհրդատվություններ, ՀԱՍԿ

    Լոգոպեդի, մանկական հոգեբանի, էրգոթերապիստի անվճար խորհրդատվություններ, ՀԱՍԿ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: