Բաղադրիչներ
- Կեֆիր - 1 բաժակ
- Ալյուր - 3 բաժակ
- Ձու - 3 հատ
- Շաքարավազ - 1 թեյի գդալ
- Աղ - 1 թեկի գդալ
- Սոդա - 1/2 թեյի գդալ
- Բուսայուղ - 1 ճաշի գդալ
- Պանիր՝ պինդ - 500 գրամ
- Կարագ
Պատրաստման եղանակը Լավ հարում ենք 2 ձու, ավելացնում ենք կեֆիր, աղ, շաքարավազ, բուսայուղ, նորից լավ խառնում ենք: Ավելացնում ենք 2 բաժակ ալյուր և սոդա: Խմորը հունցելու ժամանակ փոքր քանակություններով ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և առաձգական: Տեղափոխում ենք խմորը խորը տարայի մեջ, ծածկում ենք մաքուր սրբիչով: Թողնում ենք հանգստանա: Միջուկը պատրաստելու համար քերում ենք պանիրը, ավելացնում ենք 1 հարած ձու: Խմորին տալիս ենք երշիկի տեսք, բաժանում ենք 9 հավասար մասերի: Յուրաքանչյուրը բացում ենք գրտնակիով: Մեջտեղում լցնում ենք միջուկը, եզրերը միացնում ենք իրար:
Բարի ախորժակ
Մեկնաբանել