• 21 դեկտեմբեր, 2024
     Ռուբեն Ղարիբյան «Նզովյալ գանձերը» գրքի շնորհանդեսը, BookArt

    Ռուբեն Ղարիբյան «Նզովյալ գանձերը» գրքի շնորհանդեսը, BookArt

    Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ առաջին BookArt-ը, 4 հեղինակների գրքերի շնորհանդեսներ, որոնց շրջանակներում էր նաև Ռուբեն Ղարիբյանի առաջին՝ «Նզովյալ գանձերը» գիրքը։ 

    Ռուբենը սիրով պատմեց իր մասին, որը և ներկայացնում ենք մեր ընթերցողներին․

    «Ողջույն։ Այժմ Բրյուսովի պետական համալսարանի ուսանող եմ, սովորում եմ 4-րդ կուրսում: Մասնագիտությունս իսպաներեն-հայերեն թարգմանչությունն է, սակայն մեծ հետաքրքրություն ունեմ նաև երաժշտության, սպորտի և ընթերցանության նկատմամբ: Լսում եմ տարբեր ժանրերի երաժշտություն, դրանք շատ են՝ սկսած ռոքից մինչ դասական ստեղծագործություններ: Լսում եմ նաև լատինամերիկյան երաժշտություն, ինչով ևս արտահայտվում է իմ մեծ սերը՝ իսպանախոս մշակույթի հանդեպ:

    Bookart, Ռուբեն Ղարիբյան, Հերմինե ԳևորգյանԽոսելով գրքի մասին՝ փորձեմ համառոտ նկարագրել այն: Գրքում պատմվում է անմարդաբնակ մի կղզում տեղի ունեցող խորհրդավոր ու արկածային դեպքերի մասին, որոնք հաջորդում են ողբերգական ավիավթարին: Ինչպես նշել եմ շնորհանդեսի ժամանակ, գրքի գլխավոր հերոսները խոսում են իսպաներեն, իսկ դեպքերը տեղի են ունենում Կուբային հարակից մի կղզում (որը, իհարկե, հորինված է):

    Չնայած գիրքը դեռահաս տարիքում գրած լինելուն՝ փորձել եմ հնարավորինս հասուն հայացք նետել ստեղծագործությանը:

    Bookart, Ռուբեն Ղարիբյան, Հերմինե Գևորգյան

    Շնորհանդեսի ընթացքում ձեր թիմակիցը շատ հետաքրքիր հարցադրում արեց, որն այսպիսին էր. «Գիրքը Ձեր կյանքում, և Ձեր գիրքը Ձեր կյանքում»: Հարցի առաջին մասի պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է: Ասացի, որ մտածում եմ, որ իմ հասակակիցների համար գիրք կոչվող հրաշքի դերը մեծ պիտի լինի, թեկուզ ցավոք, այդպես չէ այժմ: Իսկ հարցի երկրորդ մասը ենթադրում էր ավելի անկեղծ պատասխան, և ես չխուսափեցի դրանից: Պատասխանս եղավ այն, որ իմ տարիքում սեփական գիրքս կարդալը չէր ունենա այն ազդեցությունը, ինչ կունենար դեռահաս տարիքում ընթերցելու դեպքում: Եվ բացի բովանդակային տեսանկյունից՝ որպես ձեռքբերում դիտարկելու դեպքում կասեմ, որ այն մեծ արժեք է ներկայացնում ինձ համար, քանզի հրապարակել եմ երիտասարդ տարիքում և բացարձակապես սեփական միջոցներով:

    Ամփոփելով կասեմ, որ մեծ ոգևորությամբ եմ գրել և տպագրել ստեղծագործությունս ու մեծ հույսեր ու սպասումներ ունեմ՝ նոր գործ լույս տեսցնելու»:

    Ամենայն հաջողություններ ենք մաղթում, և հուսով ենք, ներկա լինել Ռուբեն Ղարիբյանի հետագա շնորհանդեսներին ևս )))

    BookArt-ը բացահայտում է երիտասարդ ստեղծագործողներին

    BookArt-ը բացահայտում է երիտասարդ ստեղծագործողներին

    Նախորդը

    Հարսանիք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում

    Հարսանիք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: