• 21 դեկտեմբեր, 2024
     Խուրմայով, կտավատի ալյուրով, կակաոյի փոշիով պեչենի

    Խուրմայով, կտավատի ալյուրով, կակաոյի փոշիով պեչենի

    Բաղադրիչներ 

    1. Հավկիթ - 2 հատ
    2. Խուրմա - 10 հատ
    3. Կեֆիր - 0.5 բաժակ
    4. Կաթ - 0.5 բաժակ 
    5. Կոկոսի յուղ - 1 ճաշի գդալ
    6. Կտավատի ալյուր - 3 ճաշի գդալ
    7. Բրնձի ալյուր - 3 ճաշի գդալ
    8. Կակաո - 1-2 ճաշի գդալ
    9. Սոդա - 0.5 թեյի գդալ
    10. Վանիլին
    11. Բարբարիս

    Պատրաստման եղանակը

    Խուրմայի միջուկները նախորոք դնում ենք գոլ ջրի մեջ, որպիսի կեղևը և կորիզը հեշտությամբ հեռացնենք։ Ապա քիչ ջրով բլենդերով լավ հարում ենք, որպիսի ստացվի միասեռ զանգված։ 

    Խորը ամանի մեջ լցնում ենք հավկիթները, կաթը, կոկոսի յուղը, խուրմայի խյուղը։ 

    Կեֆիրի մեջ լցնում ենք սոդան, ապա ավելացնում ենք վերը նշված զանգվածին։

    Խառնում ենք բրնձի, կտավատի ալյուրը, կակաոն, վանիլինը, ապա փոքր բաժիններով ավելացնում ենք հեղուկ զանգվածին։ Պետք է ստացվի պինդ ոչ այնքան պինդ խմոր։

    Ձևավորում ենք և թխում 150° տաքացված ջեռոցում 20֊25 րոպե։

     

    Բարի ախորժակ։ 

     

     Հեղինակ՝ Վարդ Վարդազարյան

    Տնական պիցցա տավարի կամ խոզի աղացած մսով

    Տնական պիցցա տավարի կամ խոզի աղացած մսով

    Նախորդը

    Ռուլետ ջեմով, տնական

    Ռուլետ ջեմով, տնական

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: