Բաղադրիչներ
- Հավի դոշ - 150 գրամ
- Պինդ պանիր (150 գրամը գնդակների և 150 գրամը զարդարելու համար) - 300 գրամ
- Սխտոր - 3 պճեղ
- Թթվասեր - 50 գրամ
- Մայոնեզ - 50 գրամ
- Աղ, սև պղպղեղ
Պատրաստման եղանակը
Պանիրը քերում ենք մանր քերիչով:
Հավի դոշը եփում ենք, մանր կտրտում ենք: Ավելացնում ենք 150 գրամ պանիրը, ճզմած սխտոր և լավ խառնում ենք:

Ապա ավելացնում ենք աղ, սև պղպեղ ըստ ճաշակի, թթվասեր և մայոնեզ, լավ խառնում ենք:

Ստացված զանգվածից ձևավորում ենք փոքրիկ գնդիկներ:

Գնդիկները թաթախում ենք քերած պանիրի մեջ, տեղափոխում ենք սառնարան 20 րոպե և կարող ենք մատուցել:

Բարի ախորժակ
Մեկնաբանել