• 13 հոկտեմբեր, 2024
     ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ, ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՂՑԱՆ

    ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ, ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՂՑԱՆ

    Բաղադրիչներ.

    1. Տավարի միս - 400 գրամ
    2. Պահածոյացված սունկ - 200 գրամ
    3. Խնձոր - 1 հատ
    4. Պինդ պանիր - 150 գրամ
    5. Կանաչի
    6. Աղ, սև պղպեղ
    7. Թթվասեր կամ մայոնեզ

    Պատրաստման եղանակը Նախորոք լավ եփում ենք տավարի միսը, ջրին ավելացնում ենք 1 ճաշի գդալ աղ: Սառելուց հետո երկարությամբ կտրատում ենք: Տավարի միսը լցնում ենք մատուցվող ափսեի մեջ, որպես առաջին շերտ: Յուրաքանչյուր շերտից հետո ավելացնում ենք քիչ քանակով աղ և սև պղպեղ: Մաքրում ենք խնձորի կեղևը, անց ենք կացնում խոշոր քերիչով: Լցնում ենք տավարի մսի վրա երկրորդ շերտով: Որպես երորդ շերտ լցնում ենք մանրացված պահածոյացված սունկը: Քերում ենք պանիրը և լցնում ենք սնկի վրա: Վրայից լցնում ենք թթվասերը կամ մայոնեզը և զարդարում ենք կանաչիով: Կարող ենք նաև բոլոր բաղադրիչները խառնել իրար և այդպես մատուցել: Բարի ախորժակ: 

     
    ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ

    ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ

    Նախորդը

    Մայրաքաղաքային աղցան, դասական

    Մայրաքաղաքային աղցան, դասական

    Հաջորդը

    Մեկնաբանել