• 03 նոյեմբեր, 2024
     «Տավիղ», Shalom dance stodio

    «Տավիղ», Shalom dance stodio

      

    Պարի դպրոց՝ Shalom dance stodio

    Shalom dance stodio-ն գործում է Արմավիրում, Ժեմչուժինկա ուսումնական կենտրոնում։

    Հիմնադիր՝ Տաթև Սարիբեկյան 

     

    Պարուսույց՝ Տաթև Սարիբեկյան

    2020թ. պատերազմի ժամանակ, Տաթև Սարիբեկյանը Արցախից տեղափոխվել և բնակվում է Արմավիրում, որտեղ և 2021 թվականից սկսել է աշխատել ժեմչուժինկա ուսումնական կենտրոնում։ Կենտրոնի տնօրենն է Մարգարիտա Աբրահամյանը։

    Այստեղ էլ Տաթևը հիմնել է պարի դպրոցը, ընտրելով Shalom անունը, որը եբրայերենից թարգմանաբար նշանակությունն է խաղաղություն։

     

    Պարի նկարագրություն

    Պարը ներկայացնում են Shalom dance stodio-ի 12-14 տարեկան սաները։

    «Պար տավիղ»` Տաթև Սարիբեկյանի հեղինակային ստեղծագործությունը Արարատ լեռան կենդանի կառուցմամբ։

    Գիտեք ինչո՞ւ են հայերը իրենց երկիրը անվանում Հայաստան, իսկ իրենք իրենց՝ հայ։ Ըստ Աստվածաշնչի ասում է․ «․․․և Նոյի տապանը հանգչեց յոթերորդ ամսին, ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատի լեռների վրա» (Ծննդոց 8.4)։

    Արարատ լեռը դարձել է Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից մեկը, չնայած այն հանգամանքին, որ այն այժմ գտնվում է Թուրքիայում։

    Տավիղ պարում են միայն աղջիկները, ովքեր պարի սկզբում և վերջում շարում են երկու գագաթ՝ Սիս և Մասիս։ Պարը պատմում է Հայաստանի խորհրդանիշի, Արարատ լեռան, Արարատի տխրության ու կարոտի մասին։

     

    Կոնտակտներ

    ՀՀ, Արմավիրի մարզ

    ք. Արմավիր, Սայատնովա փողոց 4 նրբանցք

    Պարաhoonch` մասնակցության պայմաններ

    Պարաhoonch` մասնակցության պայմաններ

    Նախորդը

    «Մեռնող կարապը», Roots Classic Dance Studio` բալետի դպրոց, ստուդիա

    «Մեռնող կարապը», Roots Classic Dance Studio` բալետի դպրոց, ստուդիա

    Հաջորդը

    Մեկնաբանել