• 10 դեկտեմբեր, 2024
     «Զանգակների պարը», Roots Classic Dance Studio

    «Զանգակների պարը», Roots Classic Dance Studio

     

    Բալետի ստուդիան հիմնադրվել է 2019թ, անցնելով պատերազմի, Քովիդի համաճարակի միջով՝ սկսելով դասերն արդեն 2020-ին։
    Անվանման Roots մասը հենց այն մասին է, որ բալետը ցանկացած պարի հիմքն ու արմատներն է։ Ստուդիայի փիլիսոփայությունն է՝ բազմակողմանի կրթել երեխաներին, օգնել մեծերին հասնել երազանքներին։ Հասանելի դարձնել բալետն ու կոտրել այս արվեստի շուրջ ծառացած կարծրատիպերը։ Իսկ պրոֆեսիոնալներին լավ հիմք ու արմատներ տալ։

    Ստուդիայի համահիմնադիրներն են Ահարոն Պետրոսյանն ու Սաթի Ավագյանը։ Պարուսույցներն են բալետի արտիստներ Ահարոն Պետրոսյանը և Լիլիթ Փալանջյանը (Ահարոնը վնասվածքից հետո այլևս չէր կարող պարել)։ Դասավանդվում է միայն բալետ։ Այժմ ստուդիայում գործում են թե՛ մեծերի խմբեր, թե՛ փոքրերի։

    Roots Classic Dance Studio ունի Պարարվեստի քոլեջ բարեհաջող ընդունված սաներ:

    Ստուդիայում առկա է նաև մամա+բալիկ խումբը, որտեղ պարապում են մայրիկներն իրենց՝ մինչև 4 տարեկան բալիկների հետ՝ հատուկ մշակված ծրագրով։

    Գործում են նաև օնլայն դասեր՝ սփյուռքի մեր հայրենակից բալիկների համար, ում հետ դասերը հայերեն են։ Ստացվում է՝ 2-ը մեկում դասընթաց․ և՛ ֆիզիկական ակտիվություն է, և՛ երեխան մայրենի լեզուն է վերհիշում և չի մոռանում։ 

    Ստուդիայում ժամանակ առ ժամանակ անցկացնվում են անվճար, բաց դասեր և վարպետաց դասեր պարարվեստի մասնագետների համար։

     

    Գեղարվեստական ղեկավար՝ Ահարոն Պետրոսյան 

    Ահարոն Պետրոսյանը Երևանի Օպերայի և բալետի թատրոնի նախկին մենակատար, կորդեբալետի արտիստ։ Պարել է «Ռոմեո», «Պարիս», «Նարեկացի» և այլն (2007-2019թթ): Այժմ դասավանդում է նաև Պարարվեստի քոլեջում՝ դասական պար։
    2021-2022թթ եղել է Ռուդոլֆ Խառատյանի օգնականը՝ ԵԹԿՊԻ-ի պարարվեստի ռեժիսուրա բաժնի առաջին և երկրորդ կուրսերը ղեկավարելիս։

     

    Պարի նկարագորություն

    Roots Classic Dance Studio-ի միջին՝ պրոֆեսիոնալ խմբի սաները պարում են «Զանգակների պարը»։ Այն ստեղծագործություն է, որը հաճախ հանդիպում է մանկական բալետային ներկայացումներում: Ստեղծագործությունն անհոգ և ուրախ մանկության, անմեղության մասին է։

    Այս բալետային համարում հնչում է թեթև, մեղեդային երաժշտություն, որը հիշեցնում է զանգակների ձայն։

    Խորեոգրաֆիան պարզ է, բայց նազանքով լի՝ հարմարեցված փոքրիկ բալերինաների կատարողական ունակություններին: Այն ներառում է բալետի հիմնական տարրերը և փոքր թռիչքները։

    Պարը նաև թեթևության մասին է։ Մտացածին միջավայրը կարող է լինել ինչ-որ հեքիաթային անտառ, կախարդական այգի, իսկ փոքրիկները մարմանվորում է զանգակներին, լուսատտիկներին կամ անտառային փոքրիկ փերիներին։

    Բալետը ոչ միայն պարզապես պար է, այլ կրթական փորձ երեխաների համար: Այն նրանց սովորեցնում է ռիթմի զգացողություն, համակարգվածություն, կենտրոնացում և թիմում աշխատելու կարողություն:

    «Զանգակների պարը» մանկական բալետային համարում համատեղվում է բալետի գեղեցկությունը մանկական խաղերի հետ: Այն արվեստի հրաշալի ներածություն է փոքրիկ պարողների և հանդիսատեսի համար։

     

     Կոնտակտներ՝

    Հասցե՝ ՀՀ, Երևան, Մեսկովյան 5

    +374 93 394045

    +374 44 394045

     

     

    Սոնա Հարությունյան, Յոգայի պարզ շարք

    Սոնա Հարությունյան, Յոգայի պարզ շարք

    Նախորդը

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio

    Հաջորդը

    Մեկնաբանել