Ծովինար անվան բացատրությունը

 

Ծովինար անունը առաջացել է հայերեն ծովինար՝ «փայլակ» բառից, գուցե ծով և արաբերեն nar «հուր» բառերից։

Նշանակությունն է՝ «կրակի ծով»։ 

Գործածական է մեզ մոտ XV դարից։

Գ․Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական «բաբելական» naru «գետ» բառի հետ, որից առաջանում է նաև «ջրի ոգի» աստվածությունը (համեմատել մեր Ոսկինար, Ծովինար, հունարեն Nareus, հնդկական Nara՝ ջրահարսի մի տեսակ և այլն)։  

Ըստ գիտնականի, այս Nara հավերժահարսի հետ է կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր Նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է Նուրի՝ «Նուրի նուրի եկել է» երգում․ սա դեռ մեր օրերում էլ երգում են (երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը երգում, որպեսզի անձրև գա)։ 

Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ հատկապես 1939 թվականից, երբ նշվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։ 

6223

Այլ անուններ

Գեդեոն

Գեդեոն անվան բացատրությունը   Գեդեոն անունը առաջացել է եբրայերեն gd՛ խորտակել, փշրել արմատից։ Նշանակում է խորտակող, կործանող։ ԵՐ մեկնաբանում է փորձություն։ Եկել է լատիներեն Gedeon ձևից...

Հովանուշ

Հովանուշ անվան բացատրությունը   Հովանուշ անունը առաջացել է հայերեն հով և անուշ բառերից՝ ինչպես Հրանուշ։ Համապատասխանում է Զեփյուռ իգական անվանը։ Նորաստեղծ և սակավ գործածական անուններից...

Շավարշ

Շավարշ անվան բացատրությունը   Շավարշ անունը առաջացել է զենդերեն Sijavarsan, պարսկերեն Savars անունից։ Այն նշանակում է սև արջ։ Գործածական է Շավարշյան ազգանունը։

Գենյա

Գենյա անվան բացատրությունը   Գենյա անունը առաջացել է ռուսերեն Евгения իգական անվան կրճատումից։ Հազվադեպ գործածություն ունի: Ավելի տարածված է սրա ֆրանսերեն արտասանությունից եկող Ժենյա ձևը...

Լորետա, Լորետտա

Լորետա, Լորետտա անվան բացատրությունը   Լորետա, Լորետտա անունը առաջացել է իտալական Loretta քաղաքի անունից, որ մեկնում են իբրև  նուրբ, ջահել կին։ Եկել է վերջին շրջանում գեղա...

Վերջինները բլոգից