Ռուզան անվան բացատրությունը

 

Ռուզան անունը հանդիպում ենք XIX դարի վերջերին։

Տարածվել է Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդը» պատմական դրամայի ազդեցությամբ։

Ըստ Յուստիի` Ռուզուդան կամ Ռուզուքան անվան կրջատ ձևն է։ Աճառյանը  հավանություն է տալիս այս կարծիքին։

Բացառված չի նաև ruz «շեկ» բառից ծագելու հանգամանքը:

Դեռևս XIV դարում հանդիպում ենք Ռուսբեգ կամ Ռուզբեգ անվան, որ նշանակում է «շեկ բեգ» (ինչպես թուրքերեն Սարիբեգ անունը, որ այսօր էլ գործածական է հայերի մեջ)։

Վերջին ժամանակներս հանդիպում ենք նաև Ռուզաննա ձևին, սակայն Ռուզան անունն ինքնին իգական է և այլևս իգականացնելու կարիք չունի։

12482

Այլ անուններ

Ավետ

Ավետ անվան բացատրությունը   Ավետ անունը հայերեն ավետիք բառն է, որ նշանակում է «հաճելի լուր», «բարև», «աչքալուսանք̓»։ Այն Ավետիս անվան կրճատ ձևերից է։ Այժմ...

Մարսելյա

Մարսելյա  անվան բացատրությունը   Մարսելյա անունը  նորամուտ անուն է: Ֆրանսիայի Մարսել քաղաքի անունից են վերցրել՝«Մարսելի բնակչուհի», «մարսելուհի»  ի...

Սողոմոն

Սողոմոն անվան բացատրությունը   Սողոմոն անունը առաջացել է եբրայերեն Selomo անունից։ Հայերին է անցել հունական Solomon ձևից Լ>Ղ հնչյունափոխությամբ։ Ստուգաբանվում է իբրև խաղաղարար։...

Ղևոնդ

Ղևոնդ անվան բացատրությունը   Ղևոնդ անունը առաջացել է հունարեն Leontis անվան ձևից։ Այն leon՝ առյուծ բառի հոլոված ձևն է։ Հայերի մոտ Լ>Ղ հնչյունափոխությամբ դարձել է Ղևոնդիոս, հետագայում՝...

Միհրան

Միհրան անունի բացատրությունը   Միհրան անունը ծագում է պարսկերեն Mihran անունից, նշանակում է արևային, արևի պարգև, արևափայլ։ Բավական տարածված անուն է։  Որպես փաղաքշական տարբերակ կիրառվում...

Վերջինները բլոգից