Ֆլորա
Ֆլորա անվան բացատրությունը
Ֆլորա՝ լատիներեն Flora անունն է, որը տարածված է եվրոպական շատ ժողովուրդների մեջ։
Ծագում է լատիներեն flos՝ ծաղիկ բառից։
Հին հռոմեական դիցաբանության մեջ Ֆլորան ծաղիկների աստվածուհին է՝ Զեփյուռի կինը։ Նա պատկերվում է գեղեցիկ կնոջ արտաքինով, ձեռքին բռնած ծաղիկներ (Տիցիան, Ռեմբրանդտ, Բեկլի)։
Ֆլորայի պաշտամունքը դրսևորվել է շքեղ տոնահանդեսներով։
Այժմ ֆլորա ասելով հասկանում ենք «բուսական աշխարհ»։
Հայերի մոտ այս անունը երևում է անցյալ դարի վերջից։
Կրճատ կոչում են Ֆլոր։

5595
Այլ անուններ
Բահրի
Բահրի անվան բացատրությունը Բահրի անունը առաջացել է bahri բառից։ Նշանակում է «ծովային» (bahr - ծով)։ Հետագայում այս անունը փոխարինեց հայերեն Ծովիկ անունը, և Բահրի...
Ժասմեն
Ժասմեն անվան բացատրությունը Ժասմեն անունը առաջացել է ֆրանսերեն zasmin բառից, որը ծաղկի անուն է, համապատասխանում է մեր շատ տարածված Հասմիկ անվանը, որը նույն ծաղկի անունն է։ Պա...
Լուսիկ
Լուսիկ անվան բացատրությունը Լուսիկ անունը կազմված է հայերեն լույս բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Հնում գործածական է եղել իբրև արական անուն։ Սակայն անցյալ դարից միայն կանայք են կրում այ...
Թռչնակ
Թռչնակ անվան բացատրությունը Թռչնակ անունը նորահայտ անուն։ Կազմված է հայերեն թռչուն բառից՝ ակ փաղաքշական ածանցով։ Այժմ էլ կենդանի անուն է ժողովրդի մեջ։
Մելս
Մելս անվան նշանակությունը Մելս անունը ստեղծվել է Մ(արքս), Է(նգելս), Լ(ենին), Ս(տալին) անունների սկզբնատառերից և տարածվել իբրև անձնանուն։ Կա նաև սրա իգական ձևը՝ Մելսիդա։ Զագսի պաշտոնակա...