Աշխեն անվան բացատրությունը

 

Աշխեն անունը առաջացել է պահլավերեն akhsen՝ «գորշ» բառից։

Զենդերենում akhsaena բառը նշանակում է «թուխ», «կապտասև»:

Եթե պահլավերեն akhsen բառի դրափոխված ձևը համարենք, ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի «մոխրագույն», «գորշ»:

Բայց գույն է արտահայտում նաև «աշխետ» բառը՝ պահլավերեն khset, զենդերեն khsaeta, որը կարելի է մեկնել «հրակարմիր»:

Հնագույն անուններից է:

Խորենացին հիշատակում է Աշխէն կույս, որ Աշխադարի դուստրն էր:

Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարսկերեն փաղաքշական en ածանցից՝ Աշխեն, ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում, օրինակ Խորեն:

Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

7919

Այլ անուններ

Ասլի

Ասլի անվան բացատրությունը   Ասլի անունը առաջացել է արաբերեն asli բառից։ Նշանակում է «իսկական», «հարազատ», «ճշմարիտ»: Եկել է գրականության միջոցով արևել...

Նապոլեոն 

Նապոլեոն անվան բացատրությունը   Նապոլեոն անունը առաջացել է Ֆրանսիայի զորավար և կայսեր Նապոլեոն Բոնապարտի անունից։ Տարածվել է հայերի մեջ որպես անձնանուն XX դարից։ Այսօր քիչ գործածակա...

Ալիշան

Ալիշան անվան բացատրությունը   Ալիշան անունը հազվադեպ գործածվող անուն է (ԶԱ-1869-1935)։ Ոնի արաբական ծագում, նշանակում է «մեծահարգո» կամ «պատվարժան»:

Եփրեմ

Եփրեմ անվան բացատրությունը   Եփրեմ անունը առաջացել է եբրայերեն Efraim անունից։ Թարգմանաբար նշանակում է պտղաբեր, աճող, փարթամ։ Հնագույն անուն է, պահպանվել է մինչև օրս։ Ունենք Եփրեմյ...

Շահամիր

Շահամիր անվան բացատրությունը   Շահամիր անունը առաջացել է պարսկերեն sah՝ թագավոր և արաբերեն amir՝ իշխան բառերից։ Բավական տարածված անուն էր XV դարում։ Արևմտահայության մեջ դեռևս կարելի է...

Վերջինները բլոգից