Անուշ, Անույշ անվան բացատրությունը

 

Անուշ կամ Անույշ անունը առաջացել զենդերեն anaosa, պահլավերեն anos բառից, որ նշանակում է «անմահ»:

Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել «հաճելի», «քաղցր» նշանակությունը:

Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ:

Հայերի մոտ այս անունը մի տեսակ բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս՝ Հայկանուշ, Վարդանուշ, ԾաղկանուշՀրանուշ, Վեհանուշ, Գեղանուշ, Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ և այլն:

Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:

13688

Այլ անուններ

Բալասան

Բալասան անվան բացատրությունը   Բալասան անունը առաջացել է արաբերեն balasan ծաղկի անունից, որը հայերենում նույնպես գործածական է։  Բալասան բառը մեզ մոտ նշանակում է նաև «դեղ»...

Հազարապետ

Հազարապետ անվան բացատրությունը   Հազարապետ անունը առաջացել է հայերեն հազարապետ բառից, որը զինվորական տիտղոս է։ Նշանակում է հազար զինվորի պետ։ Գործածական է XIII դարից։ Այժմ էլ կենդ...

Անուշավան 

Անուշավան անվան բացատրությունը   Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել: Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը...

Խոջիկ

Խոջիկ անվան բացատրությունը   Խոջիկ անունը առաջացել է հայերեն իկ փաղաքշական ածանցով պարսկերեն xoja բառից։ Այն նշանակում է տեր։ Գործածական էր XV դարից։ Իբրև անձնանուն այժմ մոռացութ...

Հուրիկ

Հուրիկ անվան բացատրությունը   Հուրիկ անունը առաջացել է հայերեն հուր՝ կրակ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Իբրև իգական անուն երևում է մեր դարի քսանական թվականներից։

Վերջինները բլոգից