Վասիլ
Վասիլ անվան բացատրությունը
Վասիլ անունը առաջացել է հունարեն basileus բառից։
Նշանակում է թագավոր։
Հնուց հայերը գործածել են այս անվան հայացած ձևը՝ Բարսեղ։
Այժմ էլ տարածված անուն է։
Վասիլ անունը եկել է IX դարից։
Կա նաև Վասիլյան ազգանունը։
2517
Այլ անուններ
Եբրուհի, Եփրուհի
Եբրուհի, Եփրուհի անվան բացատրությունը Եբրուհի կամ Եփրուհի անունը նորահայտ անուն, որ ըստ երևույթին Եփրեմ անվան իգականն է (ինչպես Հայկուհի), սակայն հանդիպում է Բ-ո...
Տավրոս
Տավրոս անվան բացատրությունը Տավրոս անունը առաջացել է Տավրոս լեռան անունից։ Այն դարձրել են անձնանուն, ինչպես՝ Մասիս, Արագած։ Հնում գործածական չի եղել։ Հանդիպում ենք վերջերս։
Լուկաշ
Լուկաշ անվան բացատրությունը Լուկաշ անունը Հայաստանի պետական ականավոր գործիչ, ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) հեղափոխական մականունից ստեղծվել է Լուկաշ անունը։...
Սևակ
Սևակ անվան բացատրությունը Սևակ անունը նորակերտ հայերեն անուն է։ Կազմված է սև և ակ(ն) բառերից՝ ինչպես Ցոլակ, Խաժակ, Փայլակ անունները։ Նշանակում է սև աչքեր ունեցող, սևակն։ Չի կարելի շփոթել...
Լևուշ
Լևուշ անվան բացատրությունը Լևուշ անունը Լևոն անվան աղավաղված ձևն է։ Իբրև ինքնուրույն անուն տեղ է գտել զագսի պաշտոնական մատյաններում (ԶԱ-1926—691)։