Սևակ անվան բացատրությունը

 

Սևակ անունը նորակերտ հայերեն անուն է։

Կազմված է սև և ակ(ն) բառերից՝ ինչպես Ցոլակ, Խաժակ, Փայլակ անունները։

Նշանակում է սև աչքեր ունեցող, սևակն։

Չի կարելի շփոթել ակ փաղաքշական ածանցի հետ, այստեղ ակ ձևով հանդես է եկել աչք բառը։

Այժմ բավական տարածված, երկսեռ անուն է։

Օգտագործված է նաև որպես ազգանուն՝ Ռուբեն Սևակ, Գուրգեն Սևակ, Պարյուր Սևակ։

7917

Այլ անուններ

Քրիստինե

Քրիստինե անվան բացատրությունը   Քրիստինե անունը առաջացել է հունարեն Khristine անունից։  Նշանակում է «քրիստոնյա», «Քրիստոսին նվիրյալ»։ Այս անունը ունեն քրիստո...

Մարատ

Մարատ անվան բացատրությունը   Մարատ անունը առաջացել է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Ժան Պոլ Մարատի (Marat, 1743-1793) ազգանունից։ Այն մեզ մոտ գործածական է որպես անձնանուն։...

Պարզանուշ

Պարզանուշ անվան բացատրությունը   Պարզանուշ անունը առաջացել է հայերեն պարզ և անուշ բառերից՝ Պերճանուշ, Հրանուշ անունների նման։ Նորաստեղծ հազվագյուտ անուն է։ Երևում է XIX դարում։

Հենրիկ

Հենրիկ անվան բացատրությունը   Հենրիկ անունը առաջացել է գերմաներեն Henrich անունից։ Մեզ մոտ տարածված է Հենրի, Հենրիկ, նույնիսկ Հենդրիկ կրճատ՝ Հենդո։ Հին մատյաններում չի հիշատակվում...

Ջանլիկ

Ջանլիկ անվան բացատրությունը   Ջանլիկ անունը նորահայտ և հազվագյուտ անուն է։ Հանդիպում ենք զագսի մատյաններում։ Եթե Ջանիկ անունը չէ՝ Լ-ով, ապա պետք է համարել թուրքերեն ջանլու, ջանլի բա...

Վերջինները բլոգից