Թամրազ անվան բացատրությունը

 

Թամրազ անունը առաջացել է անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանունից։

Նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը։

Հ. Աճառյանը կապում է զենդերեն takhma՝ ուժեղ և urupa՝ շուն բառերի հետ։

Ստուգաբանում է իբրև ուժեղ շուն։

Հավանական է նաև, որ սա Թամհազ անվան վերափոխված ձևն է կամ առաջացել է Թեյմուրազ անունից, որ տարածված էր Կովկասում։

Այժմ հազվագյուտ անուն է։

Թամրազյան ազգանունը տարածված է։

2547

Այլ անուններ

Սաթենիկ

Սաթենիկ անվան բացատրությունը   Սաթենիկ անունը առաջացել է հայերեն սաթ բառից, ենիկ մասնիկով, ինչպես Վարսենիկ, Արփենիկ անունները։  Անցած դարում շատ տարածված անուն էր հայերի մեջ։ Այժմ ևս...

Մեդեա

Մեդեա անվան բացատրությունը   Մեդեա անունը եկել է վերջին դարերում՝ գեղարվեստական գրականության միջոցով: Այժմ էլ գործածական անուն է:

Տարոն

Տարոն անվան բացատրությունը   Տարոն անունը առաջացել է Տորոն՝ Մուշ գավառի անունից։ Այն դարասկզբից դարձել է անձնանուն և տարածվում է։ Կա Տարոնյան ազգանունը։

Սարուխան

Սարուխան անվան բացատրությունը   Սարուխան անունը առաջացել է թուրքերեն Saruxan անունից։ Այն նշանակում է շեկ խան։ Այժմ ևս գործածական անուն է։ Սրանից ունենք Սարուխանյան ազգանունը։

Թորգոմ

Թորգոմ անվան բացատրությունը   Թորգոմ անունը եկել է եբրայերեն Thogarma կամ Thorgama և հայերեն Թորգոմա (սեռ. Թորգոմայ) անվան ձևերից։ Ստուգաբանվում է իբրև ոսկրյա, կորովի։ Այժմ էլ տարա...

Վերջինները բլոգից