Պարոն
Պարոն անվան բացատրությունը
Պարոն անունը առաջացել է հայերեն պարոն տիտղոսանունից։
Այն եվրոպական փոխառություն է՝ baron։
Մեր լեզվի մեջ է մտել Կիլիկյան թագավորության տարիներին։
Կա նաև սրա փաղաքշականը՝ Պարոնիկ։
Այժմ գրեթե մոռացված անուն է և մնացել է Պարոնյան ազգանունը։
Հայերը պարոն բառից կազմել են բազմաթիվ բարդ անուններ։
Տարածված էին անցյալ դարերում Պարոնվարդ, Պարոնշահ ինչպես և հակառակ դասավորությամբ՝ Շահպարոն, Վարդպարոն, Պարոնաղա, Պարոնբեգ, Պարոնբաբա և այլ անուններ։
Սրանցից ոչ մեկը ներկայումս գործածական չէ։
Մնացել են միայն Լուսպարոնյան, Շահպարոնյան ազգանունները։
1977
Այլ անուններ
Արսեն, Արսէն
Արսեն, Արսէն անվան բացատրությունը Արսեն, Արսէն անունը առաջացել է հունարեն arsen բառից։ Նշանակում է առնական, ամրակուռ, լատիներեն Arsenius, ֆրանսերեն Arsene, ռուսերեն Арсений և...
Շահանդուխտ
Շահանդուխտ անվան բացատրությունը Շահանդուխտ անունը առաջացել է պարսկերեն sah «արքա» և dukht «դուստր» բառերից։ Նշանակում է «արքայադուստր», &...
Արմենակ
Արմենակ անվան բացատրությունը Արմենակ անունը առաջացել է հայկական դիցաբանական Արամանյակ անուններից։ Շատ տարածված էր անցյալ դարում։ Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է...
Ալյոշա
Ալյոշա անվան բացատրությունը Ալյոշա անունը ռուսերեն Алексей անձնանվան փաղաքշական ձևերից մեկն է (Алёша, Алик, Леша, Леня), որը որպես ինքնուրույն անուն գործածական է այսօր հայերի մ...
Շալիկո
Շալիկո անվան բացատրությունը Շալիկո անունը առաջացել է վրացերեն Salva անվան փաղաքշական ձևից։ Այն տարածված է իբրև ինքնուրույն անձնանուն Վրաստանի հայերի մեջ։ Շալիկո ձևով հանդիպո...