Մինաս անվան բացատրությունը

 

Մինաս անունը նման է լատիներեն menas և հունարեն menas՝ լուսին բառերին։

Ոմանք համարում են սեմական ծագման բառ։

Սակայն եբրայերենում կամ արաբերենում այս անունը չկա։

Մնում է ենթադրել, որ լատիներեն menexe բառից է և նշանակում է ահեղ։

Եկել է միջին դարերից և գործածական է մինչև օրս։

Փաղաքշականն է Մինո։

Սրանից ունենք Մինասյան, Մինոյան ազգանունները։

4007

Այլ անուններ

Տալիթա, Թալիթա

Տալիթա կամ Թալիթա անվան բացատրությունը   Տալիթա անունը առաջացել է հունարեն talitha բառից, որը գալիս է Ավետարանից, ծագում է ասորերեն talitha բառից և նշանակում է «աղջիկ»։ Հ...

Տիգրան

Տիգրան անվան բացատրությունը   Տիգրան անունը առաջացել է հին պարսկական Tigrana անունից։ Այս անունով հայտնի են պարսից մի քանի զորավարներ և իշխաններ։ Հայերի մեջ այս անունը գործածական է եղել...

Մանուկ

Մանուկ անվան բացատրությունը   Մանուկ անունը առաջացել է հայերեն մանուկ բառից։ Իբրև անձնանուն հանդիպում է VIII դարից։ Այժմ բավական տարածված անուն է։ Սրանից է Մանուկյան ազգանունը։

Ղարիբ

Ղարիբ անվան բացատրությունը   Ղարիբ անունը առաջացել է արաբերեն garib բառից։ Նշանակում է պանդուխտ, օտարական, վտարանդի։ Շատ տարածված է Ղարիբյան ազգանունը։ 

Ջահան

Ջահան անվան բացատրությունը   Ջահան անունը առաջացել է պարսկերեն Jihan բառից։ Այն նշանակում է աշխարհ։ Մի այլ ձևն է Ջահանգիր անվան, որ ստուգաբանվում է աշխարհակալ։ Հիշատակված է XV դարից։ Ա...

Վերջինները բլոգից