Տալիթա, Թալիթա
Տալիթա կամ Թալիթա անվան բացատրությունը
Տալիթա անունը առաջացել է հունարեն talitha բառից, որը գալիս է Ավետարանից, ծագում է ասորերեն talitha բառից և նշանակում է «աղջիկ»։
Հայերի մեջ այս անունը գործածական է եղել XII դարից՝ Կիլիկյան թագավորության տարիներին։
Այժմ հազվագյուտ անուն է։
Փաղաքշական ձևն է Տալո, այստեղից էլ ունենք Տալոյան ազգանունը, որը հետագայում դարձել է Տալյան։

4851
Այլ անուններ
Տիմոֆեյ
Տիմոֆեյ անվան բացատրությունը Տիմոֆեյ անունը եկել է ռուսերեն Тимофей անունից։ Այն նույն Տիմոթեոսն է։ Հայերի մեջ գործածական է քսանական թվականներից (ԶԱ-1927-466)։
Վարդիթեր
Վարդիթեր անվան բացատրությունը Վարդիթեր անունը առաջացել է հայերեն վարդ և թեր՝ պսակաթերթիկ բառերից։ Հայերի մեջ տարածվել է անցյալ դարի վերջերից՝ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպի...
Սանոս
Սանոս անվան բացատրությունը Սանոս անունը առաջացել է Ալեքսանիոս անվան կրճատ ձևից։ Այն մեզ մոտ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։ Սրանից է Սանոսյան ազգանունը
Արմինե
Արմինե անվան բացատրությունը Արմինե անունը Արմեն անվան իգական ձևերից մեկն է, որ երևան է եկել վերջերս և տարածվում է: Կազմվել է այժմ շատ գործածական ինե վերջամասնիկով (ինչպես Կարինե, Զարինե...
Բարունակ
Բարունակ անվան բացատրությունը Բարունակ անունը առաջացել է հայերեն բարունակ բառից, որ նշանակում է «պտղատու ճյուղ»։ Գործածական է XV դարից։ Սրանից կա Բարունակյան ազգանունը։