Գևորգ, Գէորգ անվան բացատրությունը

 

Գևորգ, Գէորգ անունը առաջացել է հունարեն georgos բառից։

Նշանակում է հողագործ, երկրագործ (հունարեն ge՝ հող, երկիր բառից, ինչպես geolog՝ երկրաբան

Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։

Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից։

Հանդիպում է Գէորգ, Գևորգ,Գևոր ձևերով։

Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։

Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ այս երկու ձայնավորները (էո) իրար հետ դժվար ենք արտաբերում։

Սրա փաղաքշականներն են՝ Գևո, Գևիկ։

Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը։

 

10922

Այլ անուններ

Մանուշակ

Մանուշակ անվան բացատրությունը   Մանուշակ անունը հայերեն մանուշակ ծաղկի անունն է, որ փոխառություն է պարսկերենից: Իբրև անձնանուն գործածական է վաղուց: Սրա փաղաքշականն է Մանուշ, որը նաև ինքնուրու...

Թռչնակ

Թռչնակ անվան բացատրությունը   Թռչնակ անունը նորահայտ անուն։ Կազմված է հայերեն թռչուն բառից՝ ակ փաղաքշական ածանցով։ Այժմ էլ կենդանի անուն է ժողովրդի մեջ։

Սուքիաս

Սուքիաս անվան բացատրությունը   Սուքիաս անունը առաջացել է հունարեն Hisukhios-ից։ Այն նշանակում է հանդարտ, խաղաղ։ Հայերի մեջ տարածված է հնուց։ Այժմ էլ գործածական անուն է։ Սրանից ունենք...

Տարոն

Տարոն անվան բացատրությունը   Տարոն անունը առաջացել է Տորոն՝ Մուշ գավառի անունից։ Այն դարասկզբից դարձել է անձնանուն և տարածվում է։ Կա Տարոնյան ազգանունը։

Դոխիկ

Դոխիկ անվան բացատրությունը   Դոխիկ անունը առաջացել է հայերեն աղավնի թռչունի ժողովրդական դոխ ձևից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է «աղավնյակ»։ Անցյալ դարում շատ տարածված ան...

Վերջինները բլոգից