Անուշավան անվան բացատրությունը

 

Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել:

Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենգերեն Anaoso «անմահ» և urvan «հոգի» բառերից, նշանակում է «անմահ հոգի» ( Arm. Gram․-20 ): Այս կարծիքին են նաև Ն.Ադոնցը և Հր. Աճառյանը:

Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում էր nos (նոճի, սոսի) բառը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես «պաշտող», «նվիրված»: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում էր իբրև «սոսանվեր», (տե՛ս «Արա Գեղեցիկի պաշտամունքը» 1944, էջ 107):

Ոմանք էլ դիտում են որպես հայերեն անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն (Justi - 17):

Այժմ բավական տարածված անուն է:

Անուշավան անվան բացատրությունը

4283

Այլ անուններ

Ալեն

Ալեն անվան բացատրությունը   Ալեն անունը եկել է գրականության միջոցով և կինոյից։ Շատ տարածված է Եվրոպայում, սակայն համարվում է ֆրանսիական անուն։ Նշանակում է «համաձայնություն»,...

Կարլոս

Կարլոս անվան բացատրությունը   Կարլոս անունը առաջացել է գերմանական Karlos անձնանունից։ Տարածվել է գեղարվեստական գրականության և թատրոնի ազդեցությամբ անցյալ դարի վերջերին Շիլլերի՝ Ավազա...

Զարուհի

Զարուհի անվան բացատրությունը   Զարուհի անունը առաջացել է պարսկերեն zar «ոսկի» բառից՝ ուհի իգական ածանցով։  Համապատասխանում է մեր Ոսկի անվանը։ Փաղաքշական ձևերն են՝ Զարո, Զարիկ...

Սիցիլիա

Սիցիլիա անվան բացատրությունը   Սիցիլիա անունը իտալական կղզիներից մեկի անունն է։ Վերջերս հանդիպում է իբրև իգական անձնանուն։

Քանաքարա

Քանաքարա անվան բացատրությունը   Քանաքարա անունը հազվագյուտ անուն է, որը եկել է արևելյան վեպերի ազդեցությամբ։  Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, տարածվել է Հովհաննես Թումանյան...

Վերջինները բլոգից