Ծովինար
Ծովինար անվան բացատրությունը
Ծովինար անունը առաջացել է հայերեն ծովինար՝ «փայլակ» բառից, գուցե ծով և արաբերեն nar «հուր» բառերից։
Նշանակությունն է՝ «կրակի ծով»։
Գործածական է մեզ մոտ XV դարից։
Գ․Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական «բաբելական» naru «գետ» բառի հետ, որից առաջանում է նաև «ջրի ոգի» աստվածությունը (համեմատել մեր Ոսկինար, Ծովինար, հունարեն Nareus, հնդկական Nara՝ ջրահարսի մի տեսակ և այլն)։
Ըստ գիտնականի, այս Nara հավերժահարսի հետ է կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր Նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է Նուրի՝ «Նուրի նուրի եկել է» երգում․ սա դեռ մեր օրերում էլ երգում են (երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը երգում, որպեսզի անձրև գա)։
Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ հատկապես 1939 թվականից, երբ նշվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
5959
Այլ անուններ
Ջահանգիր, Ջիհանգիր, Ջհանգիր
Ջահանգիր, Ջիհանգիր, Ջհանգիր անվան բացատրությունը Ջահանգիր, Ջիհանգիր, Ջհանգիր անունը պարսկական անուն է, որ եկել է թուրքերենի միջոցով XVII դարից։ Նշանակում է աշխարհակալ։ Այժմ է...
Պանդուխտ
Պանդուխտ անվան բացատրությունը Պանդուխտ անունը առաջացել է հայերեն պանդուխտ բառից։ Նշանակում է վտարանդի, օտարական։ Այս անունը կրում են նաև հայուհիները։
Իսրայել
Իսրայել անվան բացատրությունը Իսրայել անունը եբրայերեն Israel անունն է։ Եկել է Աստվածաշնչից և գործածական է մինչև այսօր։ Նշանակում է այր աստվածամարտ։ Ունենք Իսրայելյան ազգանունը։
Թուխիկ
Թուխիկ անվան բացատրությունը Թուխիկ անունը առաջացել է հայերեն թուխ բառից։ Նշանակում է մուգ, սևադեմ։ Այժմ քիչ է գործածական։ Ունենք Թուխիկյան ազգանունը։
Վշտուհի
Վշտուհի անվան բացատրությունը Վշտուհի անունը առաջացել է հայերեն վիշտ բառից՝ հոգս, ցավ իմաստով և ուհի ածանցով։ Վշտիկ անվան իգականն է։ Ստեղծվել է մեր դարի 30-ական թվականներին։