Շամիրամ
Շամիրամ անվան բացատրությունը
Շամիրամ անունը առաջացել է Ասորեստանի առասպելական թագուհու (Semiram, Semiramoth) անունից, որին նույնացնում են Միջագետքի Իշտար ասվածուհու հետ։
Շամիրամ, ինչպես նաև Իշտար անունները տակավին չեն ստուգաբանված։
Ըստ ավանդության՝ նա եղել է խելացի և հզոր կին, վարել է բազմաթիվ պատերազմներ, նվաճել շատ երկրներ։
Շամիրամն իր գեղեցկությամբ հմայել է բոլորին, ուստի նրան կոչել են կախարդ։
Շամիրամի անունը կապված է մեր Արայի հետ(տես Մ. Խորենացու «Հայոց պատմությունը», գիրք Ա, Ժե-իա)։
3705
Այլ անուններ
Վեներա
Վեներա անվան բացատրությունը Վեներա անունը առաջացել է Վեներա մոլորակի անունից, լատիներեն՝ Venus, Veneris։ Եկել է ռուսերենի միջոցով (Венера)։ Այժմ գործածական անուն է։ &n...
Գուրգեն
Գուրգեն անվան բացատրությունը Գուրգեն անունը առաջացել է պահլավերեն gurgen բառից, պարսկերեն Gurgen անունից։ Կազմված է gurg «գայլ» բառից՝ en փաղաքշական ածանցով, ինչպես Խոր...
Շապուհ
Շապուհ անվան բացատրությունը Շապուհ անունը առաջացել է պարսկերեն sah՝ արքա և pur՝ որդի բառերից։ Նշանակում է արքայորդի, թագաժառանգ։ Հայերի մեջ Շապուհ անունը գործածական է IV դարից։ Այժմ...
Արձան
Արձան անվան բացատրությունը Արձան անունը առաջին անգամ հիշատակում է պատմահայր Մովսես Խորենացին (գիրք Գ, գլուխ Կ)։ Այժմ հազվադեպ է գործածվում։ Հայոց արձան բառից է առնված։
Հայկակ
Հայկակ անվան բացատրությունը Հայկակ անունը առաջացել է Հայկ անունից՝ ակ փաղաքշական ածանցով։ Սակավ գործածական անուն է։