Ռուզան
Ռուզան անվան բացատրությունը
Ռուզան անունը հանդիպում ենք XIX դարի վերջերին։
Տարածվել է Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդը» պատմական դրամայի ազդեցությամբ։
Ըստ Յուստիի` Ռուզուդան կամ Ռուզուքան անվան կրջատ ձևն է։ Աճառյանը հավանություն է տալիս այս կարծիքին։
Բացառված չի նաև ruz «շեկ» բառից ծագելու հանգամանքը:
Դեռևս XIV դարում հանդիպում ենք Ռուսբեգ կամ Ռուզբեգ անվան, որ նշանակում է «շեկ բեգ» (ինչպես թուրքերեն Սարիբեգ անունը, որ այսօր էլ գործածական է հայերի մեջ)։
Վերջին ժամանակներս հանդիպում ենք նաև Ռուզաննա ձևին, սակայն Ռուզան անունն ինքնին իգական է և այլևս իգականացնելու կարիք չունի։
12039
Այլ անուններ
Ալվարդ
Ալվարդ անվան բացատրությունը Ալվարդ անունը առաջացել է հայերեն վարդ և ալ «կարմիր», «կարմրավուն» բառերից: Նշանակում է «կարմիր վարդ»: Հնում այս անունը գ...
Զոհալ
Զոհալ անվան բացատրությունը Զոհալ անունը առաջացել է արաբերեն zohal բառից, որ Երևակ, Saturn մոլորակն է: Մեզ մոտ իբրև անձնանուն տարածված է եղել արաբական տիրապետության տարիներին և...
Նուբար
Նուբար անվան բացատրությունը Նուբար անունը առաջացել է պարսկերեն navbar, nubar բառից։ Այն նշանակում է նոր պտուղ՝ նոր բար։ Արևմտահայերը այս անունով կոչում են տղամարդկանց, իսկ արևմտա...
Տիմոթեոս
Տիմոթեոս անվան բացատրությունը Տիմոթեոս անունը առաջացել է հունական Timotheos անունից։ Այն նշանակում է աստվածավախ, աստվածահարգ։ Հայերի մեջ գործածական է եղել VI դարից, և մեծ մասամբ կրել...
Էմմանուել, Էմմանվել
Էմմանուել, Էմմանվել անվան բացատրությունը Էմմանուել կամ Էմմանվել անունը առաջացել է եբրայերեն Emmanuel անձնանունից, որը հայերի մեջ տարածված է կրճատ Մանուել (Մանվել) ձևով։ Կազմվ...