Նարինե անվան բացատրությունը

 

Նարինե անունը նորահնար անուն է, որ ստեղծվել է վերջերս միայն և բավական արագ կերպով տարածվում է հայուհիների մեջ։

Կազմված է ինե ածանցով, ինչպես Կարինե, Մարինե, Զարինե և այլ նորաստեղծ անուններ։

Այս ինե ածանցով այժմ  նորանոր անուններ են ստեղծվում (Սաթինե, Լուսինե և այլն):

Այս անունն էլ նար արմատից է, որ մեր լեզվում երկու ծագում ունի՝ պարսկական և առաբական։

Եթե ընդունենք պարսկերեն nar բառը, ապա կնշանակի «նուռ», իսկ արաբերեն nar ՝ «կրակ» բառն է, կնշանակի՝ «հրեղեն»։

14500

Այլ անուններ

Զատիկ

Զատիկ անվան բացատրությունը   Զատիկ անունը առաջացել է հայերեն զատիկ բառից։ Նշանակում է հարության տոն։ Այս տոնի անունով անձնանուններ կան նաև ուրիշ ազգերի մոտ (ֆրանսերեն՝ Pascal, թուրքերեն...

Երանոս

Երանոս անվան բացատրությունը   Երանոս անունը հուներեն անձնանուն է։ Նշանակում է խաղաղասեր կամ խաղաղարար։ Հայերի մեջ դարեր շարունակ գործածական անուն է։ Կրճատ ձևերն են՝ Երո, Էրո։ Ուն...

Մեդուզա

Մեդուզա անվան բացատրությունը   Մեդուզա անունը նորամուտ անուն է հայերի մեջ։ Անշուշտ, եկել է գրականության միջոցով։ Այժմ հազվագյուտ անուն է։

Սիրական

Սիրական անվան բացատրությունը   Սիրական անունը առաջացել է հայերեն սիրական բառից։ Այն նշանակում է սիրելի։ Այժմ էլ գործածական անուն է։ Սրանից ունենք Սիրականյան ազգանունը։

Ստանիսլավ

Ստանիսլավ անվան բացատրությունը   Ստանիսլավ անունը առաջացել է ռուսերեն Станислав անունից։ Այն մուտք է գործել վերջերս։ Ծագել է слава՝ փառք բառից։ Նշանակում է փառահեղ։ Սրա փաղաքշական ձև...

Վերջինները բլոգից