Ստանիսլավ
Ստանիսլավ անվան բացատրությունը
Ստանիսլավ անունը առաջացել է ռուսերեն Станислав անունից։
Այն մուտք է գործել վերջերս։
Ծագել է слава՝ փառք բառից։
Նշանակում է փառահեղ։
Սրա փաղաքշական ձևերն են Սլավիկ, Ստասիկ։
Հաճախ գործածվում են իբրև ինքնուրույն անուններ։
2459
Այլ անուններ
Վալյա
Վալյա անվան բացատրությունը Վալյա անունը հանդիսանում է Վալենտինա անվան կրճատ ձևը։ Նշանակում է ուժեղ և կայտառ։ Տարածվել է վերջին դարում՝ ռուսերենից։
Մարլենա
Մարլենա անվան բացատրությունը Մարլենա անունը նորաստեղծ Մարլեն անվան իգականն է, որ տարածված է քսանական թվականների սերնդի մեջ, հանդիպում է նաև այսօր զագսի ծննդյան մատյաններում (տես՝ Մառլեն...
Թուխիկ
Թուխիկ անվան բացատրությունը Թուխիկ անունը առաջացել է հայերեն թուխ բառից։ Նշանակում է մուգ, սևադեմ։ Այժմ քիչ է գործածական։ Ունենք Թուխիկյան ազգանունը։
Վարշամ
Վարշամ անվան բացատրությունը Վարշամ անունը առաջացել է Բարշամ անվան հնագույն ձևից։ Հանդիպում ենք Մ. Խորենացու մոտ (Խոր. Ա-31-32)։ Բաբելոնյան հսկաներից մեկի անունն է, որի դեմ կռվում...
Շուշան
Շուշան անվան բացատրությունը Շուշան անունը առաջացել է հայերեն շուշան ծաղկի անունից, որ ասորերեն susan կամ sosan բառն է։ Իբրև անձնանուն հայերի մեջ հիշատակվում է տակավին IV դարից՝ Շուշանիկ...