Աշխեն անվան բացատրությունը

 

Աշխեն անունը առաջացել է պահլավերեն akhsen՝ «գորշ» բառից։

Զենդերենում akhsaena բառը նշանակում է «թուխ», «կապտասև»:

Եթե պահլավերեն akhsen բառի դրափոխված ձևը համարենք, ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի «մոխրագույն», «գորշ»:

Բայց գույն է արտահայտում նաև «աշխետ» բառը՝ պահլավերեն khset, զենդերեն khsaeta, որը կարելի է մեկնել «հրակարմիր»:

Հնագույն անուններից է:

Խորենացին հիշատակում է Աշխէն կույս, որ Աշխադարի դուստրն էր:

Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարսկերեն փաղաքշական en ածանցից՝ Աշխեն, ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում, օրինակ Խորեն:

Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

7616

Այլ անուններ

Արայիկ

Արայիկ անվան բացատրությունը   Արայիկ անունը առաջացել է հնագույն Արա անունն է՝ իկ փաղաքշական ածանցով։ Այժմ բավական տարածված և ինքնուրույն անունն է։

Մայիս

Մայիս անվան բացատրությունը   Մայիս անունը առաջացել է հայերեն մայիս ամսանունից։ Այն բնության զարթոնքի և ծաղկման ամիս է։ Իբրև անձնանուն գործածական է դարձել հեղափոխությունից հետո՝ ինչպես Հ...

Ազիզ

Ազիզ անվան բացատրությունը   Ազիզ անունը առաջացել է արաբերեն aziz բառից։ Այն նշանակում է թանկագին, ընտիր կամ հույժ սիրելի։ Հայերի մեջ այս անունը գործածական է տակավին XII դարից։ Ազիզ են կոչել...

Մարինոս

Մարինոս անվան բացատրությունը   Մարինոս անունը առաջացել է լատիներեն Marinus անունից։ Նշանակում է «ծովային»: Հայերի մեջ այժմ հանդիպում ենք այս անունը կրողների: Հնում գործածվ...

Ղևոնդ

Ղևոնդ անվան բացատրությունը   Ղևոնդ անունը առաջացել է հունարեն Leontis անվան ձևից։ Այն leon՝ առյուծ բառի հոլոված ձևն է։ Հայերի մոտ Լ>Ղ հնչյունափոխությամբ դարձել է Ղևոնդիոս, հետագայում՝...

Վերջինները բլոգից