Ենգիբար
Ենգիբար անվան բացատրությունը
Ենգիբար անունը առաջացել է թուրքերեն yengi՝ նոր և պարսկերեն bar՝ պտուղ բառերից ։
Թարգմանաբար նշանակում է նոր դուրս եկած պտուղ, նուբար։
Հայերի մեջ բավական տարածված անուն էր անցյալ դարում։
Այժմ քիչ է պատահում։
Կրճատ ձևն է Ենգո։
Ունենք նաև Ենգիբարյան, Ենգոյան ազգանունները։
1987
Այլ անուններ
Շամամ
Շամամ անվան բացատրությունը Շամամ առաջացել է հայերեն շամամ բառից։ Իբրև անձնանուն հայերի մեջ գործածական է XIV դարից։ Կրճատ կոչում են Շամիկ։ Կա նաև Շամամյան ազգանունը։
Ավթանդիլ
Ավթանդիլ անվան բացատրությունը Ավթանդիլ անունը հայերի մոտ գործածական է XVII դարից: Ծագել է պարսկերեն avthab` «արև» բառից։ Այստեղից՝ Ավթանդիլյան ապգանունը:
Սոֆյա
Սոֆյա անվան բացատրությունը Սոֆյա անունը առաջացել է հուներեն safia բառից։ Գործածակն է նաև Սոֆիա ձևով։ Ստուգաբանվում է «իմաստություն»։ Իբրև իգական անձնանուն հայերի մեջ...
Սողոմոն
Սողոմոն անվան բացատրությունը Սողոմոն անունը առաջացել է եբրայերեն Selomo անունից։ Հայերին է անցել հունական Solomon ձևից Լ>Ղ հնչյունափոխությամբ։ Ստուգաբանվում է իբրև խաղաղարար։...
Սիրուն
Սիրուն անվան բացատրությունը Սիրուն անունը առաջացել է հայերեն սիրուն բառից։ Գործածվում է Գեղեցիկ անվան նման։ Վերջինիս համազոր անձնանուն է։