Վահրամ
Վահրամ անվան բացատրությունը
Վահրամ անունը առաջացել է պահլավերեն Vahram անունից։
Այն գարուն է նշանակում։
Հ. Աճառյանը նույնացնում է Վահագն անվան հետ։
Միաժամանակ ապավինելով Հայսմավուրքի բացատրությանը՝ Վահրամ, որն անձրև է նշանակում։
Համեմատում է պահլավերեն varan, պարսկերեն baran բառի հետ։
Հավանական է գտնում անձրև նշանակությունը։
Կասկած չկա, որ Վահրամ անունը կապված է պահլավերեն Varhran աստծո հետ, որը Հրատ մոլորակն է։
Հայերի մեջ տարածված անուն է։
Սրանից են Վահրամյան ազգանունը և Վահրամաբերդ տեղանունը Շիրակում։
5430
Այլ անուններ
Մաքրուհի
Մաքրուհի անվան բացատրությունը Մաքրուհի անունը առաջացել է հայերեն մաքուր բառից՝ ուհի ածանցով (ինչպես՝ Սրբուհի, Գեղուհի անունները)։ Նշանակում է «անաղարտ», «անբիծ»,...
Օլիմպիադա
Օլիմպիադա անունի նշանակությունը Օլիմպիադա անունը առաջացել է հուներեն Olumpos լեռան անունից, որը գործածվում է որպես անձնանուն։ Հայերի մեջ հիշատակված է տակավին IV դարից՝ Ո...
Գինո
Գինո անվան բացատրությունը Գինո անունը առաջացել է հունարեն gyne (gynaikos) բառից։ Նշամնակում է կին։ Բավական տարածված անուն էր մեզ մոտ դարասկզբին։ Հաճախ Գինո են կոչում նաև Գինովաբե անու...
Մատաթիա
Մատաթիա անվան բացատրությունը Մատաթիա անունը հրեական անձնանուն է։ Այն նշանակում է տիրոջ պարգև (ՀԲ)։ Հայերի մեջ հիշատակվում է XI դարից։ Այս անունը կրել են մեծ մասամբ հոգևորականները։...
Բյուրակ
Բյուրակ անվան բացատրությունը Բյուրակ անունը առաջացել է հայերեն բյուր և ակն բառերից։ Նշանակում է բազմաթիվ ակունքներ։ Սկզբում եղել է միայն տեղանուն։ Հետագայում գործածական է դարձել...