Վահան անվան բացատրությունը

 

Վահան անունը Մարկվարտը համարել է Վահագն անվան կրճատված ձևը՝ գ բաղաձայնի կորուստով։

Իսկ Հյուբշմանն առանձնացրել է Վահան անունը vah՝ արև, հուր նշանակող մասնիկ ունեցող պարսից անուններից։

Նա համարել է հայերեն անուն՝ հայկական վահան գոյականից, որ նշանակում է «սրից պաշտպանող մետաղյա հարմարանք», «պաշտպան» (ռուսերեն щит)։ Տես «Armen. Gramm».-509։

Այժմ բավական տարածված անուն է հայերի մեջ։

Ունենք նաև Վահանյան ազգանունը և Վահանիկ փաղաքշական անունը։



6083

Այլ անուններ

Սասունիկ, Սասնիկ

Սասունիկ, Սասնիկ անվան բացատրությունը   Սասունիկ, Սասնիկ անունը առաջացել է մեր Սասնո գավառի անունից։ Նշանակում է սասունցի, Սասնո զավակ։ Բավական տարածված անուն է։

Երանոս

Երանոս անվան բացատրությունը   Երանոս անունը հուներեն անձնանուն է։ Նշանակում է խաղաղասեր կամ խաղաղարար։ Հայերի մեջ դարեր շարունակ գործածական անուն է։ Կրճատ ձևերն են՝ Երո, Էրո։ Ուն...

Դարիկո

Դարիկո անվան բացատրությունը   Դարիկո անունը եկել է վրացերեն Dariko անունից, որն էլ Դարյա անվան փաղաքշական ձևն է։ Պահլավերենից նշանակում է «թագուհի», «տիրուհի»...

Գրիզելտա

Գրիզելտա անվան բացատրությունը   Գրիզելտա անունը եվրոպական անձնանուն է, որ 1930 թվականից հաճախակի երևում է զագսի ծննդյան մատյաններում։  Եկել է անտարակույս գեղարվեստական գրականութ...

Գուլո

Գուլո անվան բացատրությունը   Գուլո անունը Գյուլիզար անվան կրճատ ձևերից մեկն է (տես Գյուլիզար)։ Ունենք Գուլոյան ազգանունը։

Վերջինները բլոգից