Թամրազ անվան բացատրությունը

 

Թամրազ անունը առաջացել է անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանունից։

Նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը։

Հ. Աճառյանը կապում է զենդերեն takhma՝ ուժեղ և urupa՝ շուն բառերի հետ։

Ստուգաբանում է իբրև ուժեղ շուն։

Հավանական է նաև, որ սա Թամհազ անվան վերափոխված ձևն է կամ առաջացել է Թեյմուրազ անունից, որ տարածված էր Կովկասում։

Այժմ հազվագյուտ անուն է։

Թամրազյան ազգանունը տարածված է։

2405

Այլ անուններ

Սենեքերիմ

Սենեքերիմ անվան բացատրությունը   Սենեքերիմ անունը ասորական անուն է, որ հունական տառադարձությամբ (Sennakherim) տարածվել է հայերի մեջ անհիշելի ժամանակներից։ Հայտնի է «Աստվածաշնչից&raq...

Բուլատ

Բուլատ անվան բացատրությունը   Բուլատ անունը առաջացել է թուրքերեն, թաթարերեն bulat բառից։ Այն ունի պարսկական ծագում և նշանակում է պողպատ։ Մեզ մոտ բավական տարածված անուն էր։ Այժմ էլ նույն...

Օսան

Օսան անվան նշանակությունը   Օսան անունը Օվսաննա անվան կրճատ ձևն է, գործածական է որպես ինքնուրույն անուն։

Գյուլբահար

Գյուլբահար անվան բացատրությունը   Գյուլբահար անունը կազմված է պարսկերեն gul «վարդ» և  bahar «գարուն» բառերից։ Նշանակում է «գարնան վա...

Անթառամ

Անթառամ անվան բացատրությունը   Անթառամ անունը առաջացել է հայերեն թառամել բառից ան ժխտական նախածանցով: Նշանակում է «մշտադալար», «չթառամող»: Անցյալ դարում ամենատարա...

Վերջինները բլոգից