Թադևոս
Թադևոս անվան բացատրությունը
Թադևոս անունը գրական հին աղբյուրներում երևում է Թադէոս ձևով։
Ժողովուրդը դարձրել է Թադևոս՝ երկու ձայնավորների միջև ավելացնելով «վ» հնչյունը ինչպես (Գէորգ–Գևորգ)։
ՀԲ ստուգաբանում է իբրև գովող, գովաբանող կամ դավանող։
Թադեոս անունը հաճախ նույնացնում են եբրայերեն Ղեբեոս անվան հետ և մեկնում իմաստուն կամ քաջասիրտ (ՀԲ, 101)։
Սրա կրճատ ձևերն են Թաթոս, Թաթո, Թևոս և այլն։
Սրանից ունենք Թադևոսյան, Թևոսյան, Թաթոսյան, Թաթոյան ազգանունները։
3492
Այլ անուններ
Մեհրուհի
Մեհրուհի անվան բացատրությունը Մեհրուհի անունը հայերեն Մհեր կամ Մեհեր անվան իգականն է։ Այն հանդիպում է անցյալ դարի վերջերից:
Եղիա
Եղիա անվան բացատրությունը Եղիա անունը առաջացել է եբրայերեն Eliyya անունից։ Հայերի մեջ գործածվող հնագույն անուններից է։ Հանդիպում է նաև Իլյա՝ ռուսերեն Илья ձևով։
Ռեմ
Ռեմ անվան բացատրությունը Ռեմ անունը նորաստեղծ անուն է։ Կազմված է ռուսերեն революция բառի առաջին վանկից և мировая բառի առաջին տառից՝ վանկատառային հապավում։ Նշանակում է համաշխարհային հեղ...
Եսավ, Եսաւ
Եսավ, Եսաւ անվան բացատրությունը Եսավ, Եսաւ անունը եբրայերեն անուն է։ Այն գալիս է հին կտակարանից՝ Իսահակ Նահապետի որդու անունն է։ Նշանակում է կատարյալ, հասունացած։
Անանուն
Անանուն անվան բացատրությունը Անանուն անունը առաջացել է հայերեն անուն բառից՝ ան ժխտական ածանցով, նշանակում է անուն չունեցող։ Այս տարօրինակ անունը տվել են թե արական և սեռին: Սրա պայ...