Ռեմ
Ռեմ անվան բացատրությունը
Ռեմ անունը նորաստեղծ անուն է։
Կազմված է ռուսերեն революция բառի առաջին վանկից և мировая բառի առաջին տառից՝ վանկատառային հապավում։
Նշանակում է համաշխարհային հեղափոխություն։
Շատ տարածված էր այս անունը 1930-ական թվականներին։
Հանդիպում է մեծ մասամբ իկ փաղաքշական ածանցով՝ Ռեմիկ։
Այժմ էլ գործածական անուն է (ԶԱ-1933—1849, 1926—670)։
1928
Այլ անուններ
Մսեր
Մսեր անվան նշանակությունը Մսեր անունը առաջացել է արաբերեն Misr՝ Եգիպտոս բառի մսր ձևի սեռական հոլովաձևից՝ Մսր>Մսեր։ Նշանակում է Եգիպտոսից եկած կամ Եգիպտոսի ծնունդ, եգիպտացի։ Մսերյան...
Դստրիկ
Դստրիկ անվան բացատրությունը Դստրիկ անունը առաջացել է հայ դուստր բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Այժմ հազվագյուտ անուն է։
Վասկանուշ
Վասկանուշ անվան բացատրությունը Վասկանուշ անունը առաջացել է Վասակ անունից՝ անուշ իգական վերջածանցով՝ իբրև Վասակի դուստր, Վասակդուխտ։ Չպետք է շփոթել Վազգանուշ անվան հետ, քանզի...
Դոխիկ
Դոխիկ անվան բացատրությունը Դոխիկ անունը առաջացել է հայերեն աղավնի թռչունի ժողովրդական դոխ ձևից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է «աղավնյակ»։ Անցյալ դարում շատ տարածված ան...
Տոսյա
Տոսյա անվան բացատրությունը Տոսյա անունը առաջացել է ռուսերեն Антонина իգական անունից։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Тося, Тоня։ Մեզ մոտ գործածվում է երբեմն որպես ինքնուրույն անձնանուն։ &nbs...