Սպիրիդոն
Սպիրիդոն անվան բացատրությունը
Սպիրիդոն անունը հնում հայերի մեջ գործածական չի եղել։
Հանդիպում ենք անցյալ դարից միայն։
Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնել իբրև՝ կողով։
Սակայն իր իսկ կազմած՝ հունական և լատինական փոխառյալ անձնանունների շարքում չի հիշատակել Սպիրիդոն անունը։
Պետք է համարել ռուսերենից եկած անուն, քանզի միայն արևելահայերն են գործածում։
Ռուսների մոտ այժմ էլ տարածված անուն է։
Ծագում է լատիներեն Spir+donum բառերից և նշանակում է հոգենվեր։
Հայերի մոտ հանդիպում ենք նաև Իսպիրիդոն, Իսպիր ձևերին։
Վերջինից կա Իսպիրյան ազգանունը։
1818
Այլ անուններ
Կյուրեղ
Կյուրեղ անվան բացատրությունը Կյուրեղ անունը առաջացել է հունարեն՝ Kurillos, լատիներեն՝ Cyrillus, ռուսերեն՝ Кирилл անունից։ Նշանակում է տիրուկ։ Այժմ համեմատաբար քիչ է գործածական։ Կան Կ...
Վարդերես
Վարդերես անվան բացատրությունը Վարդերես անունը առաջացել է հայերեն վարդ և երես բառերից՝ իբրև կարմրաթուշ, վարդի պես կարմիր այտեր ունեցող։ Հնում գործածական չի եղել։ Հանդիպում ենք միայն մեր...
Մելիտե
Մելիտե անվան բացատրությունը Մելիտե անունը հունարեն Melitos անվան իգականն է։ Այն համապատասխանում է մեր Անուշ անվան («քաղցր», «հաճելի» իմաստով): Գործածվում...
Գավրիկ
Գավրիկ անվան բացատրությունը Գավրիկ անունը առաջացել է եբրայերեն Gabriel անունից։ Ռուսերեն Гавриил ձևից կրճատվել է և հայերեն՝ իկ փաղաքշական ածանցին միանալով դարձել է Գավրիկ։ Վերջերս գործ...
Խոսրով
Խոսրով անվան բացատրությունը Խոսրով անունը առաջացել է պահլավերեն xusrav բառից։ Նշանակում է բարեհամբավ։ Այս անունը հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից։ Ունենք Խոս...