Փարսադան
Փարսադան անվան բացատրությունը
Փարսադան անունը կազմված է պարսկերենի ձևով՝ farsi ֆարսերեն և dan բառերից։
Նշանակում է ֆարսերեն իմացող, ֆարսերեն խոսող, ֆարսագետ։
Սա եղել է հասարակ անուն՝ ֆարսերենի թարգմանիչ իմաստով, հետագայում դարձել է անձնանուն։
Պարսկաստանում այս անունը չի օգտագործվել։
Ֆ>Փ հնչունափոխությունը (ֆարս >փարս) ապացույց է, որ այս անունը եկել է վրացերենից։
Այժմ էլ վրացիների մեջ գործածական անուն է։
Կա Փարսադանյան ազգանունը։
1972
Այլ անուններ
Արես, Արէս
Արես, Արէս անվան բացատրությունը Արես, Արէս անունը գալիս է հին հունական դիցաբանության՝ պատերազմի աստված Արեսի անունից, որ Զևսի և Հերայի որդին էր։ Այժմ էլ գործածական անուն է։
Անժելա
Անժելա անվան բացատրությունը Անժելա անունը առաջացել է ֆրանսերեն Anzela անունից, որ ծագում է հունարեն angelos բառից։ Նշանակում է «հրեշտակ»: Եկել է ֆրանսերենից XIX դարում և մի...
Նազանի
Նազանի անվան բացատրությունը Նազանի անունը առաջացել է նազանի ածականից՝ «նազանքով», «նազօրոր» իմաստով։ Իբրև անձնանուն սկսել է տարածվել վերջին դարում։&nbs...
Անուշ, Անույշ
Անուշ, Անույշ անվան բացատրությունը Անուշ կամ Անույշ անունը առաջացել զենդերեն anaosa, պահլավերեն anos բառից, որ նշանակում է «անմահ»: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափո...
Բերթա
Բերթա անվան բացատրությունը Բերթա անունը առաջացել է գերմաներեն Berta անունից, ֆրանսենեն տարբերակն է՝ Berth։ Նշանակում է «լուսափայլ»։ Եկել է գեղարվեստ...