Գևորգ, Գէորգ
Գևորգ, Գէորգ անվան բացատրությունը
Գևորգ, Գէորգ անունը առաջացել է հունարեն georgos բառից։
Նշանակում է հողագործ, երկրագործ (հունարեն ge՝ հող, երկիր բառից, ինչպես geolog՝ երկրաբան)։
Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։
Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից։
Հանդիպում է Գէորգ, Գևորգ,Գևոր ձևերով։
Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։
Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ այս երկու ձայնավորները (էո) իրար հետ դժվար ենք արտաբերում։
Սրա փաղաքշականներն են՝ Գևո, Գևիկ։
Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը։
10404
Այլ անուններ
Մարտիրոս
Մարտիրոս անվան բացատրությունը Մարտիրոս անունը հունական է, որ նշանակում է նահատակ։ Սրանից՝ մարտիրոսվել բայը։ Տարածված անուն է։ Սրա տարատեսակներն են Մարդո, Մարտո, Մադո։ Սրանից էլ ու...
Պապիկ
Պապիկ անվան բացատրությունը Պապիկ անունը առաջացել է հայերեն պապ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է մեծ հայր՝ հոր կամ մոր հայրը։ Անունը հանդիպում է XVII դարից։ Այժմ էլ գործա...
Պուշկին
Պուշկին անվան բացատրությունը Պուշկին անունը եկել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ազգանունից։ Այն հայերի մեջ դարձել է անձնանուն։
Երեմիա
Երեմիա անվան բացատրությունը Երեմիա անունը առաջացել է եբրայերեն Iremeya անունից։ Այն նշանակում է բարձրություն կամ բարձրացուցիչ՝ ըստ ԵՐ համարձակություն։ Հնագույն անունների...
Դավթակ
Դավթակ անվան բացատրությունը Դավթակ անունը Դավիթ անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ անցյալում գործածական էր իբրև ինքնուրույն անձնանուն։ Այժմ գրեթե մոռացված է։