Գարեգին
Գարեգին անվան բացատրությունը
Գարեգին անունը հայերի մեջ գործածական է եղել տակավին IV-V դարերում։
Հետո առժամանակ մոռացվել է։
Միայն վերջին դարերում վերստին սկսեց գործածվել իբրև արական անուն։
Քանի որ այս անունը փոխառություն չէ և ոչ մի ազգի մեջ չենք տեսնում, ուստի սրա ստուգաբանությունը պետք է որոնել նախահայկական լեզուների մեջ։
ՀԲ այս անունը չի ստուգաբանում, Հ. Աճառյանը համարում է անհայտ ծագման բառ։
Կրճատ կոճում են Գարեն, Գարիկ, Գարո։
Կա նաև Գարեգինյան ազգանունը։
Որոշ բարբառներում հնչում է Գարագին։
4070
Այլ անուններ
Մատաթիա
Մատաթիա անվան բացատրությունը Մատաթիա անունը հրեական անձնանուն է։ Այն նշանակում է տիրոջ պարգև (ՀԲ)։ Հայերի մեջ հիշատակվում է XI դարից։ Այս անունը կրել են մեծ մասամբ հոգևորականները։...
Մարտիրոս
Մարտիրոս անվան բացատրությունը Մարտիրոս անունը հունական է, որ նշանակում է նահատակ։ Սրանից՝ մարտիրոսվել բայը։ Տարածված անուն է։ Սրա տարատեսակներն են Մարդո, Մարտո, Մադո։ Սրանից էլ ու...
Զատիկ
Զատիկ անվան բացատրությունը Զատիկ անունը առաջացել է հայերեն զատիկ բառից։ Նշանակում է հարության տոն։ Այս տոնի անունով անձնանուններ կան նաև ուրիշ ազգերի մոտ (ֆրանսերեն՝ Pascal, թուրքերեն...
Ասլան
Ասլան անվան բացատրությունը Ասլան անունը առաջացել է արաբերեն Arslan բառից, որ նշանակում է «առյուծ»: Եկել է թուրքերենի տառադարձությամբ (aslan): Գործածական է Ասլանյա...
Թամար, Թամարա
Թամար, Թամարա անվան բացատրությունը Թամար, Թամարա անունը առաջացել է եբրայերեն tamar բառից։ Նշանակում է «արմավ», «արմավենի» կամ «դառնություն» (ՀԲ-101,...