Բարթուղիմեոս անվան բացատրությունը

 

Բարթուղիմեոս անունը եբրայերեն անուն է, որ ստուգաբանվում է իբրև «ջուր կշռողի որդի» կամ «Թոլոմեի որդի»։

Մեզ մոտ ևս տարածված է եղել հունական և մանավանդ լատինական տառադարձությամբ՝ Bartholomeus (ֆրանսերեն Barthelemy, ռուսերեն Варфоломей):

Կրճատ կոչում են Բարթուղ, Բարթիկ։

Հանդիպում ենք նաև Բարդուղիմէոս ձևը, բայց բոլոր դեպքերում պետք է գրել թ-ով։

Այժմ էլ կենդանի անուն է։

 

 

1750

Այլ անուններ

Վարդանուշ

Վարդանուշ անվան բացատրությունը   Վարդանուշ անունը առաջացել է Վարդան անունից և անուշ վերջածանցից։ Սկզբում եղել է Վարդանանուշ ապա ան մասնիկներից մեկն դուրս է ընկել (ինչպես սպանանել>սպանել)։...

Թաթուլ

Թաթուլ անվան բացատրությունը   Թաթուլ անունը ծագել է հայերեն թաթ բառից։ Բավական տարածված անուն է։ Սրանից ունենք Թաթուլյան ազգանունը։

Լիա, Լիյա

Լիա, Լիյա անվան բացատրությունը   Լիա, Լիյա անունը առաջացել է հունարեն leia բառից։ Նշանակում է գերի կին, գերուհի։ Ոմանք այս անունը կապում են եբրայերեն lea բառի հետ և ստուգաբանու...

Գեդեոն

Գեդեոն անվան բացատրությունը   Գեդեոն անունը առաջացել է եբրայերեն gd՛ խորտակել, փշրել արմատից։ Նշանակում է խորտակող, կործանող։ ԵՐ մեկնաբանում է փորձություն։ Եկել է լատիներեն Gedeon ձևից...

Պեղիգիա

Պեղիգիա անվան բացատրությունը   Պեղիգիա անունը առաջացել է հունարեն Pelagia, ռուսերեն Пелагея անուններից։ Նշանակում է «ծովային»՝ խեցի։ Անցյալ դարում գործածական էր արևմտահայերի...

Վերջինները բլոգից