Արա անվան բացատրությունը

 

Արա անունը հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին:

Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական այլ ժողովուրդների մեջ:

Գ. Ղափանցյանն իր «Chetto armeniaca» գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության աղերսը:

Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել նաև մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների):

Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել (տե՛ս «Хеттские боги у армян», 27 ), իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով.
«Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են» (տե’ս նրա «Արա Գեղ.», էջ 314-315):

Արա անունը ըստ Գ.Ղափանցյանի ծագում է ակկադա-շումմերական լեզուներից և նշանակում է «անտառ», «արտ» և այլն:

Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծո անունն է (ԱրածանիԱրայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):

Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:

4918

Այլ անուններ

Իննա

Իննա անվան բացատրությունը   Իննա անունը ռուսերեն Инна անունն է։ Այն վերջերս արագորեն տարածվում է մեր մեջ։ Հունարեն inna բառից է, որ նշանակում է անհանգիստ կամ շարժուն։ Գործածական է նաև...

Հենրիկ

Հենրիկ անվան բացատրությունը   Հենրիկ անունը առաջացել է գերմաներեն Henrich անունից։ Մեզ մոտ տարածված է Հենրի, Հենրիկ, նույնիսկ Հենդրիկ կրճատ՝ Հենդո։ Հին մատյաններում չի հիշատակվում...

Սմբուլ

Սմբուլ անվան բացատրությունը   Սմբուլ անունը առաջացել է պարսկերեն sunbul ծաղկի անունից։ Հայերի մեջ ևս կա սմբուլ ձևով։ Իբրև իգական անձնանուն անցյալում չի հիշատակվում։

Որմիզդուխտ

Որմիզդուխտ անվան բացատրությունը   Որմիզդուխտ անունը պարսկերեն Որմիզդուխտ անունն է։ Կազմված է պահլավերեն Hormizd անունից, զենդերեն՝ Ahura-mazda, հայերեն դարձել է Արամազդ և պարսկերեն dukht...

Զեյթուն

Զեյթուն անվան բացատրությունը   Զեյթուն անունը առաջացել է արաբերեն zeytun բառից։ Թարգմանաբար նշանակում է ձիթապտուղ։ Իբրև անձնանուն գործածվող Զեյթուն բառը գալիս է Արևմտյան Հայաստանի համանուն գա...

Վերջինները բլոգից