Անուշավան
Անուշավան անվան բացատրությունը
Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել:
Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենգերեն Anaoso «անմահ» և urvan «հոգի» բառերից, նշանակում է «անմահ հոգի» ( Arm. Gram․-20 ): Այս կարծիքին են նաև Ն.Ադոնցը և Հր. Աճառյանը:
Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում էր nos (նոճի, սոսի) բառը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես «պաշտող», «նվիրված»: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում էր իբրև «սոսանվեր», (տե՛ս «Արա Գեղեցիկի պաշտամունքը» 1944, էջ 107):
Ոմանք էլ դիտում են որպես հայերեն անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն (Justi - 17):
Այժմ բավական տարածված անուն է:

4080
Այլ անուններ
Ալֆրեդ
Ալֆրեդ անվան բացատրությունը Ալֆրեդ անունը առաջացել է ֆրանսերեն Alfred անունից գեղարվեստական գրականության ազդեցությամբ:
Լուցիա, Լյուցիա
Լուցիա, Լյուցիաանվան բացատրությունը Լուցիա, Լյուցիա անունը առաջացել է ֆրանսերեն Lusi անունից։ Ծագել է լատիներեն luciliu «լուսավոր», «փայլուն» բառի...
Համեստ
Համեստ անվան բացատրությունը Համեստ անունը առաջացել է հայերեն համեստ ածականից։ Նշանակում է պարկեշտ, հեզ, խոհեմ։ Իբրև իգական անուն շատ տարածված է վերջին դարում։ Հետաքրքրական է, որ իգա...
Թաթիկ
Թաթիկ անվան բացատրությունը Թաթիկ անունը առաջացել է հայերեն թաթ բառի փաղաքշական ձևից՝ ինչպես Թաթուլ անունը։ Հիշատակվում է V դարից։ Այժմ էլ գործածական է։ Կա նաև Թաթիկյան ազգանունը։
Սաթիկ
Սաթիկ անվան բացատրությունը Սաթիկ անունը առաջացել է հայկական սաթ բառից՝ իկ ածանցով։ Միանգամյան ինքնուրույն անուն է և շատ տարածված է հայերի մեջ։