Պայծառ
Պայծառ անվան բացատրությունը
Պայծառ անունը առաջացել է հայերեն պայծառ ածականից, որ նշանակում է «ճաճանչափայլ», «լուսավոր»։
Համապատասխանում է ռուսերեն Светлана, լատիներեն Clara անուններին։
Հիշատակված է տակավին XIII դարում։
Այժմ ևս բավական տարածված անուն է։
Կրճատ կոչում են Պայծիկ, Պայծո։
3910
Այլ անուններ
Զարմիկ
Զարմիկ անվան բացատրությունը Զարմիկ անունը հայերենում նշանակում է քրոջ, եղբոր, հորաքրոջ, հորեղբոր, քեռու, մորաքրոջ որդի կամ թոռ։ Զարմիկ բառը նշանակում է նաև տոհմիկ, ազգական, ազնվազարմ։...
Հեթում
Հեթում անվան բացատրությունը Հեթում անունը մեզ մոտ տարածվել է XII դարից։ Այժմ մոռացված անուն է։ Կա նաև Հեթումյան ազգանուն, որ ոմանք սխալմամբ Եթումյան են գրում։
Զենոբ
Զենոբ անվան բացատրությունը Զենոբ անունը առաջացել է հունարեն Zenobios անունից։ Այն կազմված է Zen՝ Զևս-Դիոս աստվածը և bios՝ կյանք բառերից։ Նշանակում է աստվածակյանք կամ կենաց աստված։...
Տատյանա
Տատյանա անվան բացատրությունը Տատյանա անունը ռուսերեն Татьяна անձնանունն է։ Տարածվել է XIX դարում Պուշկինի «Евгений онегин» ի ազդեցությամբ։ Նշանակում է հիմնադիր, կազմա...
Սովետիկ
Սովետիկ անվան բացատրությունը Սովետիկ անունը առաջացել է ռուսերեն совет բառից։ Այն խորհրդանշում է սովետական իշխանությունը (ԶԱ-1927, 28, 29 և այլն)։