Նիգյար, Նիկյար
Նիգյար, Նիկյար անվան բացատրությունը
Նիգյար, Նիկյար անունը առաջացել է պարսկերեն nigar բառից, որ «պատկեր» է նշանակում։
Ակնարկում է անունը կրողի գեղեցիկ դեմքը, հմայիչ, անթերի դիմագծերը և այլն։
Հայերի մեջ հանդիպում ենք XV դարից։
Այժմ էլ գործածական անուն է։
Նիգյար անունը շատ տարածված է նաև Ադրբեջանում։
2325
Այլ անուններ
Թաթիկ
Թաթիկ անվան բացատրությունը Թաթիկ անունը առաջացել է հայերեն թաթ բառի փաղաքշական ձևից՝ ինչպես Թաթուլ անունը։ Հիշատակվում է V դարից։ Այժմ էլ գործածական է։ Կա նաև Թաթիկյան ազգանունը։
Արևիկ
Արևիկ անվան բացատրությունը Արևիկ անունը առաջացել է հայերեն արև բառից, իկ փաղաքշական ածանցով: Ստեղծվել է XIII դարում։ Այժմ հաճախ հանդիպող անուն է: Հանդիպում ենք նաև Արև, Արփի, Արեգա ձև...
Մարսելյա
Մարսելյա անվան բացատրությունը Մարսելյա անունը նորամուտ անուն է: Ֆրանսիայի Մարսել քաղաքի անունից են վերցրել՝«Մարսելի բնակչուհի», «մարսելուհի» ի...
Թագվոր
Թագվոր անվան բացատրությունը Թագվոր անունը առաջացել է հայերեն թագավոր բառի հնչյունափոխված ձևից։ Այն իբրև անձնանուն գործածական է ժողովրդի մեջ։։ Տարածված է նաև Թագվորյան ազգանունը։
Համլետ
Համլետ անվան բացատրությունը Համլետ անունը եկել է գեղարվեստական գրականության և թատրոնի միջոցով` Շեքսպիրի համանուն ողբերգությունից։ Մեր մեջ գործածվել է անցյալ դարի 90-ական թվականներից։...