Խանդութ, Խանդուտ
Խանդութ, Խանդուտ անվան բացատրությունը
Խանդութ, Խանդուտ անվանը հանդիպում ենք հայ ժողովրդական էպոսում։
Դավթի կնոջ անունն է Խանդութ, Խաթուն։
Եթե համարենք հայերեն խանդ բառից ստեղծված՝ ապա զուտ հայերեն անուն է և նշանակում է խանդոտ, խանդաբորբ։
Կարելի է համարել նաև պարսկերեն Խանդուխտ անվան աղավաղված ձևը։
Այս դեպքում ստւգաբանվում է իբրև իշխանադուստր։
Հին գրավոր աղբյուրներում, ինչպես և ժողովրդի մեջ այս անունը չի եղել։
Տարածվեց 1939 թվականից, երբ տոնվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
2964
Այլ անուններ
Խուրշուդ
Խուրշուդ անվան բացատրությունը Խուրշուդ անունը առաջացել է պարսկերեն khursid՝ արեգակ բառից։ Այս անունը տարածված է մահմեդական ժողովուրդների մեջ։ Մեզ մոտ ենթարկվել է հնչյունափոխ...
Գրիշա
Գրիշա անվան բացատրությունը Գրիշա անունը առաջացել է ռուսական Григорий անվան փաղաքշական ձևից։ Մեզ մոտ տարածված է իբրև անկախ անձնանուն։ Մեծ մասամբ տարածված է Գրիշ ձևը։
Զալիբեգ, Զալիբեկ
Զալիբեգ, Զալիբեկ անվան բացատրությունը Զալիբեգ, Զաիբեկ անունը առաջացել է հին պարսկերեն zal՝ ալեհեր և թուրքերեն beg՝ իշխան բառերից։ Թարգմանաբար նշանակում է ծերունի իշխան։ Ունե...
Տոսյա
Տոսյա անվան բացատրությունը Տոսյա անունը առաջացել է ռուսերեն Антонина իգական անունից։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Тося, Тоня։ Մեզ մոտ գործածվում է երբեմն որպես ինքնուրույն անձնանուն։ &nbs...
Խանդուխտ
Խանդուխտ անվան բացատրությունը Խանդուխտ անունը առաջացել է պարսկերեն khan՝ իշխան և dukhtar՝ դուստր բառերից։ Նշանակում է խանի դուստր, իշխանազն աղջիկ։ Այժմ սակավ գործածական անուն է ։...