Դովլաթ անվան բացատրությունը

 

Դովլաթ անունը առաջացել է արաբերեն dovlat բառից, նշանակում է «պետություն», «հարստություն», «ունեցվածք»։

Այս անունը հայերի մեջ գործածական է XIV դարից:

Դովլաթ անունը կրել նաև տղամարդիկ, դրանից էլ առաջացել է Դովլաթյան ազգանունը։

Այժմ գրեթե մոռացված անուն է։

4401

Այլ անուններ

Կարլեն

Կարլեն անվան բացատրությունը   Կարլեն անունը ստեղծվել է հապավումների ձևով՝ Կարլ Մաքս և Լենին անունների մասերից։ Տարածված անուն է քսանական թվականներից սկսած։ Այժմ էլ գործածական է։

Սմբուլ

Սմբուլ անվան բացատրությունը   Սմբուլ անունը առաջացել է պարսկերեն sunbul ծաղկի անունից։ Հայերի մեջ ևս կա սմբուլ ձևով։ Իբրև իգական անձնանուն անցյալում չի հիշատակվում։

Քրիստ

Քրիստ անվան բացատրությունը   Քրիստ անունը Քրիստափոր անվան կրճատ ձևն է, որը գործածվում է իբրև ինքնուրույն անուն։

Եզր

Եզր անվան բացատրությունը   Եզր անունը առաջացել է հայերեն եզր բառից։ Նշանակում է ափ, սահման։ Գործածական անուն է եղել հնում։ Հետագայում մոռացվել է։

Վիկտորյա

Վիկտորյա անվան բացատրությունը   Վիկտորյա անունը առաջացել է լատիներեն victoria բառից։ Եվրոպական շատ ժողովուրդների մեջ տարածված է իբրև կանացի անձնանուն՝ հաղթություն կամ հաղթանակ իմաստով։ Գ...

Վերջինները բլոգից