Վարազ անվան բացատրությունը

 

Վարազ անունը առաջացել է պարսկերեն Varaz անունից։

Նշանակում է վայրի խոզ։

Այս անունը հնում տվել են իբրև հուժկու, զորեղ, հզոր։

Ուստի կցվել է մի շարք հատուկ անունների սկզբից և առաջացրել՝ Վարազ-Գրիգոր, Վարազ-Գնել, Վարազ-Խոսրով, Վարազ-Սահակ։

Այժմ քիչ գործածական է։

Միայն երևում է Վարազդատը, այն էլ ոչ թե իբրև բարդ (Վարազ-Դատ), այլ պարզ անուն։



1933

Այլ անուններ

Համբար

Համբար անվան բացատրությունը   Համբար անունը Համբարձում հայերեն անվան կրճատ ձևն է։ Ժողովուրդը գործածում է իբրև ինքնուրույն անուն (տե՛ս Համբարձում)։ Սրանից ունենք Համբարյան ազգանունը։

Նարեկ

Նարեկ անվան բացատրությունը   Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։...

Արես, Արէս

Արես, Արէս անվան բացատրությունը   Արես, Արէս անունը գալիս է հին հունական դիցաբանության՝ պատերազմի աստված Արեսի անունից, որ Զևսի և Հերայի որդին էր։ Այժմ էլ գործածական անուն է։

Սիրուն

Սիրուն անվան բացատրությունը   Սիրուն անունը առաջացել է հայերեն սիրուն բառից։ Գործածվում է Գեղեցիկ անվան նման։ Վերջինիս համազոր անձնանուն է։

Շամիկ

Շամիկ  անվան բացատրությունը   Շամիկ անունը միանգամայն ինքնուրույն անուն է։ Առաջացել է Շամիրամ, նաև Շամամ անուններից։ Շամիկ են կոչում նաև Շամունե անունը կրողներին։

Վերջինները բլոգից