Պատվական
Պատվական անվան բացատրությունը
Պատվական անունը առաջացել է հայերեն պատվական բառից։
Այն նշանակում է ընտիր, ազնիվ, փառավոր։
Հիշվում է XIII դարից։
Այժմ էլ գործածական անուն է։
Այստեղից էլ եկել է Պատվականյան ազգանունը։
1995
Այլ անուններ
Ալեքսիանոս
Ալեքսիանոս անվան բացատրությունը Ալեքսիանոս անունը Ալեքսանդր անվան մի այլաձևությունն է, որ երևան է գալիս նաև կրճատ՝ Սանոս ձևով: Սրանից Սանոսյան ազգանունն է:
Բեհբութ
Բեհբութ անվան բացատրությունը Բեհբութ անունը առաջացել է պարսկերեն Bihbud անունից։ Նշանակում է «քաջառողջ», «բարեհոգի»։ Անցյալ դարում այս անունը տարածված էր...
Պերճիկ
Պերճիկ անվան բացատրությունը Պերճիկ անունը առաջացել է հայերեն Պերճանուշ կամ Պերճուհի անունների փաղաքշական ձևերից։ Հաճախ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։
Մեսրոպ
Մեսրոպ անվան բացատրությունը Մեսրոպ անունը կապված է Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։ Հանդիպում ենք Մեսրոբ, Մեսրովբ, Մեսրովպ, Մերսոփ և այլ ձևերով։ Տարածված է Մեսրոպյան ազգանունը։
Շողիկ
Շողիկ անվան բացատրությունը Շողիկ անունը առաջացել է հայերեն շող բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Միանգամայն ինքնուրույն անձնանուն է։ Շատ տարածված է հայերի մեջ։ Հաճախ Շողիկ են կոչում...