Ղափլան
Ղափլան անվան բացատրությունը
Ղափլան անունը առաջացել է թուրքերեն kaplan բառից։
Նշանակում է վագր։
Այս անունը անցյալում գործածական էր, ինչպես և Ասլան՝ առյուծ անունը։
Ղափլանը եղել է նաև մականուն՝ մեկի ուժը, ճարպկությունը շեշտելու համար։
Այստեղից էլ՝ Ղափլանյան, Կափլանյան ազգանունները։
1624
Այլ անուններ
Ռազմուհի
Ռազմուհի անվան բացատրությունը Ռազմուհի անունը ուհի իգական ածանցով ստեղծվել է վերջերս՝ որպես Ռազմիկ անվան իգական։ Սակավ գործածական անուն է։
Արեգնազան
Արեգնազան անվան բացատրությունը Արեգնազան անունը առաջացել է հայերեն արեգ (արեգակ ) և նազան բառերից։ Ունի «արևանազ» իմաստը: Հայերի մեջ այս անունը գործածական է XVIII դարից:...
Եվա
Եվա անունի բացատրությունը Եվա անունը առաջացել է եբրայերեն khava՝ կյանք բառից։ Ըստ Աստվածաշնչի, նախամոր անունն է, որ տարածված է աշխարհի բազմաթիվ ազգերի մեջ․ լատիներեն Eva, ֆրանսերեն Eve...
Ղուրբաթ
Ղուրբաթ անվան բացատրությունը Ղուրբաթ անունը առաջացել է արաբերեն gurbat բառից։ Նշանակում է պանդխտություն։ Տարածված անուն է սփյուռքահայության մեջ։ Կա նաև Ղուրբաթյան ազգանունը։
Լորիկ
Լորիկ անվան բացատրությունը Լորիկ անունը առաջացել է հայերեն լոր բառից՝ իկ փաղաքշական ածանցով՝ ինչպես Դոխիկ, Արծվիկ անունները։ Ակնարկում է անունը կրողի անմեղությունը, հեզությունը, քնքշու...