Գաբրիել անվան բացատրությունը

 

Գաբրիել անունը առաջացել եբրայերեն Gabriel անունից, որ կազմված է geber «այր», «մարդ» և el «աստված» բառերից։

Տարածված է բոլոր քրիստոնյա ազգերի մեջ։ Հայերի մեջ հայտնի է VIII դարից։ 

Կրճատ ձևով կոչում են՝ Գաբո, Գափո, Գաբիկ և այլն։ 

Ունենք նաև Գաբրիելյան, Գաբիկյան ազգանունները։  

6301

Այլ անուններ

Արես, Արէս

Արես, Արէս անվան բացատրությունը   Արես, Արէս անունը գալիս է հին հունական դիցաբանության՝ պատերազմի աստված Արեսի անունից, որ Զևսի և Հերայի որդին էր։ Այժմ էլ գործածական անուն է։

Էդիլ

Էդիլ անվան բացատրությունը   Էդիլ անունը ծագում է արաբական  ebil «արդար» բառից: Գործածական է բոլոր մահմեդական ժողովուրդների մեջ։ Կա Էդիլյան ազգանուն։

Թաթիկ

Թաթիկ անվան բացատրությունը   Թաթիկ անունը առաջացել է հայերեն թաթ բառի փաղաքշական ձևից՝ ինչպես Թաթուլ անունը։ Հիշատակվում է V դարից։ Այժմ էլ գործածական է։ Կա նաև Թաթիկյան ազգանունը։

Ռեմելյա

Ռեմելյա անվան բացատրությունը   Ռեմելյա անունը ստեղծվել է մեր դարի քսանական թվականներին։ Կազմված է ռուսերեն  революция բառի առաջին վանկից և Մարքս, Էնգելս, Լենին անունների սկզբնատառերի...

Լեոնիդ

Լեոնիդ անվան բացատրությունը   Լեոնիդ անունը եկել է հուներեն՝ Ieon+idos, հայերեն՝ Ղևոնդ, ռուսերեն Леонид՝ առյուծիկ անվան ձևերից։ Հայերի մեջ նորամուտ անուն է։ Տարածվել է գրականության միջո...

Վերջինները բլոգից