Արագած
Արագած անվան բացատրությունը
Արագած անունը Հայկական լեռնաշխարհի բարձր լեռան անունն է, որ գործածվում է վերջին դարում իբրև անձնանուն։
Գ․ Ղափանցյանն իր «Արա Գեղեցիկ պաշտամունքը» աշխատության մեջ նշում է, որ այս բառը կապված է Արա աստծու անվան հետ, և մեկնում է իբրև «Արայի գահ»։
Անվան վերջին «գած» մասը ուրարտերեն guza կամ gutsa բառն է, որ «գահ» է նշանակում։
Նույն նշանակությամբ կա նաև հին իրանական gatu (թախտ, գահ), ինչպեց վկայում է Հյուբշմանը («Armen. Gram.»)։
3495
Այլ անուններ
Նազ
Նազ անվան բացատրությունը Նազ անունը առաջացել է պարսկերեն naz բառից, որ վաղուց մտել է հայոց բառապաշարի մեջ «նազանք», «նազ անել» և այլ ձևերով։ Այս անունն հայ...
Սենիկ
Սենիկ անվան բացատրությունը Սենիկ անունը Սենեքերիմ անվան կրճատ ձևն է, որը գործածվում է որպես առանձին անձնանուն։
Արշականուշ
Արշականուշ անվան բացատրությունը Արշականուշ անունը առաջացել է Արշակ անունից և անուշ բառից, որ այսպիսի կապակցություններում «դուստր» իմաստն ունի:
Խաթուն
Խաթուն անվան բացատրությունը Խաթուն անունը առաջացել է թուրքերեն khatun բառից։ Նշանակում է իշխանուհի, թագուհի, ազնվազան տիկին։ Գործածական է մեզանում XII դարից։ Վերջերս համեմատաբար քիչ...
Սահակ
Սահակ անվան բացատրությունը Սահակ անունը առաջացել է եբրայերեն Isekhaq անունից՝ Ի ձայնավորի կորուստով։ Այն նշանակում է ծաղր, խնդություն։ Հայերի մեջ գործածական է մ. թ․ա․I դարից։ Այժմ էլ...