Վարդիթեր անվան բացատրությունը

 

Վարդիթեր անունը առաջացել է հայերեն վարդ և թեր՝ պսակաթերթիկ բառերից։

Հայերի մեջ տարածվել է անցյալ դարի վերջերից՝ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպի ազդեցությամբ։

Այժմ էլ կենդանի անուն է։

 

5312

Այլ անուններ

Ռշտունի

Ռշտունի անվան բացատրությունը   Ռշտունի անունը հայ նախարարական տոհմանուն է։ Այն գործածվում է նաև որպես անձնանուն։ Բայց ավելի շատ տարածված է իբրև ազգանուն։

Հրեղեն

Հրեղեն անվան բացատրությունը   Հրեղեն անունը առաջացել է հայերեն հրեղեն ածականից։ Ակնարկում է անունը կրողի պայծառությունը կամ կենսախնդությունը։ Հանդիպում ենք վերջերս։

Լուսնթագ

Լուսնթագ անվան բացատրությունը   Լուսնթագ անունը առաջացել է հայերեն Լուսնթագ մոլորակի անունից։ Անցյալ դարում շատ սիրված ու տարածված անուն էր հայերի մեջ։ Այժմ հազվագյուտ անուն է։

Շոթա

Շոթա անվան բացատրությունը   Շոթա անունը նորամուտ անուն է։ Այն եկել է վրաց մեծ բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անունից։

Թագուհի

Թագուհի անվան բացատրությունը   Թագուհի անունը առաջացել է հայերեն թագուհի բառից։ Այն նշանակում է «արքայի կին»։ Անցյալ դարում շատ տարածված անուն էր հայուհիների մեջ։ Այժմ քիչ...

Վերջինները բլոգից